211652_close_icon
views-count1677 դիտում article-date 22:42 21-04-2022

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժիններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Աշտարակի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների, հրացանի, թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների ու սվին-դանակի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արագածի բաժնի ծառայողները. արդյունքը՝ թմբուկավոր ատրճանակի, հրացանի և փամփուշտների կամավոր հանձնում։ Ապարանի բաժնում ևս արձանագրվել է հրացանի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր