Սիրիայի հյուսիս-արևելքում թուրք զինծառայող է զոհվել, չնայած հրադադարի ռեժիմին: Այս մասին հաղորդել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից:
«Մեր զինծառայողը սպանվել է, ևս մեկ զինվոր վիրավորվել է հակատանկային և հրաձգային զենքերից կրակի հետևանքով՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների ահաբեկիչների կողմից»,- ասվում է կոմյունիկեում:
Հայտարարության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Թել Աբյադի շրջանում:
Բացի այդ, Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ քրդական ուժերին մեղադրել էր հրադադարն առնվազն 20 անգամ խախտելու մեջ: