Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Երրորդմասցի Լյովիկի ու ընկերների սպանության գործով վերաքննիչ դատարանը խստացրել է ամբաստանյալների պատիժները

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով  վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացած Լևոն Ղազարյանի՝ «Երրորդմասցի Լյովիկի», ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Երեք ամբաստանյալներն  էլ իրենց մեղավոր չեն ճանաչել:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը կայացրել էր մեղադրական դատավճիռ: Երեք ամբաստանյալներն էլ մեղավոր են ճանաչվել  խմբի կազմում նախնական համաձայնությամբ երեք անձի դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ապօրինի զենք պահելու համար նրանք դատապարտվել էին 1-ական տարի ազատազրկման, երեք անձի դիտավորյալ սպանության համար՝ 17-ական  տարի ազատազրկման:

Վերջին հաշվով՝ երեք ամբաստանյալներն էլ՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, Սարգիս Հախանումյանը՝ «Տլե» մականունով, Սարգիս Գրիգորյանը՝ «Ծըգըլ» մականունով, դատապարտվել էին 18-ական տարի ազատազրկման:

Երեք ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 2 միլիոն 108 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել բոլոր կողմերը:

Մեղադրող դատախազները և տուժողների իրավահաջորդները այս գործով պահանջել էին երեք ամբաստանյալներին էլ դատապարտել ցմահ ազատազրկման:

Ամբաստանյալներն ու նրանց շահերի պաշտպանները՝ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, պահանջել էին բեկանել մեղադրական դատավճիռը և բոլորի մասով կայացնել արդարացման դատական ակտ:

Դատական այս նիստում ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա ասաց, որ իր պաշտպանյալ Վահան Հակոբյանը նախորդ դատական նիստից հետո ՔԿՀ-ից տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ, հետազոտվել ու ստացիոնար բուժում է ստացել, արդյունքում հաստատվել է, որ նա որոշակի հիվանդություններ ունի, որոնց վերաբերյալ դատարանին ներկայացվեցին համապատասխան բժշկական փաստաթղթեր:

Լ. Սահակյանը նշեց, որ ախտորոշված հիվանդություններից մեկը այն հիվանդությունների ցանկում է, որոնց առկայությունը անհամատեղելի է պատժի կրման հետ: Ըստ պաշտպանի՝ տվյալ միջնորդությունը նույնիսկ քննարկման պիտի չդրվի, այլ Վահան Հակոբյանն անհապաղ պիտի ազատ արձակվի:

Լ. Սահակյանը հայտնեց, որ Վահան Հակոբյանի մոտ ախտորոշված հիվանդությունից ուներ նաև Հաց Բերողը, ըստ պաշտպանի՝ այդ հիվանդությունը Հայաստանում չեն կարողանում բուժել, միայն սիմպտոմատիկ բուժում է կատարվում: Տվյալ հիվանդությամբ անձը չի կարող ՔԿՀ-ում գտնվել, նա պիտի անհապաղ ազատ արձակվի, ու նրա նկատմամբ խափանման միջոց չպետք է ընտրվի, որպեսզի հիվանդը  կարողանա առանց խոչընդոտների մեկնել արտերկիր՝ համապատասխան բուժում ստանալու:

Լ. Սահակյանը միջնորդեց իր պաշտպանյալ Վահան Հակոբյանին  հիվանդության հետ կապված՝ անհապաղ ազատ արձակել, նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չընտրել:

Վահան Հակոբյանը միացավ պաշտպանի միջնորդությանը, նա նախագահողին դիմեց. «Լավ չեմ, ցավդ տանեմ, ասել են՝ դեղը մի ամիս ա պահում…»:

Գործով մեղադրող դատախազ Ա. Արամյանն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ: Նշեց, որ առողջական վիճակի վատթարացման դեպքում կալանքի տակ գտնվող անձը օրենքով սահմանված ընթացակարգով կարող է դիմել ՔԿՀ վարչակազմին, կարող է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց: Մեղադրողն ասաց, թե հիշյալ հիվանդության հետ կապված՝ պաշտպանի նշած փաստարկները իրականությանը չեն համապատասխանում: Տվյալ հիվանդության որոշ տարատեսակներ են, որ անհամատեղելի են պատժի կրման հետ: Ներկա վիճակում կարող է քննարկվել ոչ թե պատժի կրման անհնարինության, այլ՝ առողջական խնդրի հարցը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ե. Սարգսյանն առարկեց պաշտպանի միջնորդության  դեմ, նշեց, թե  արդարադատության շահը պահանջում է, որ գործի քննությունն ավարտվի ողջամիտ ժամկետում, պաշտպանական կողմը կարծես թե միտում ունի գործի քննությունը ձգձգելու:

Տուժողի իրավահաջորդը՝ Լևոն Ղազարյանի հայրը, նույնպես առարկեց պաշտպանի միջնորդության դեմ, նշեց, թե ներկայումս ամեն մարդ էլ հիվանդություն ունի: «Երեք մարդ թաղված են խոր փոսում, իսկ այստեղ հիվանդությունների մասին են խոսում»,- ասաց սպանվածի հայրը:

Պաշտպան Լուսինե Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե Վահան Հակոբյանի հիվանդությունը հենց այն հիվանդությունն է, որն ընդգրկված է պատժի կրումն անհնարին դարձնող հիվանդությունների ցանկում, այդ հիվանդությունը «տարատեսակներ» չունի: «Ի՞նչն ենք ձգձգում, անձը չի կարող պատիժ կրել»,- միջնորդության դեմ բերված առարկություններից դժգոհեց պաշտպանը:  Նա դիմեց դատարանին. «Դուք եք այսօր վարույթն իրականացնող մարմինը, դուք եք ստորագրելու որոշումը… Մարդը գնաց, հիվանդանոցում հետազոտվեց, էլ ի՞նչ ա պետք, ի՞նչ պիտի լինի, որ էս երկրում անձը ազատություն ստանա… Մենք այս միջնորդությունն  էլ պիտի չանեինք, բժշկական տեղեկանքը պիտի բերեինք, հանձնեինք դատարանին, դատարանը անհապաղ պիտի ազատ արձակեր հիվանդին…»:

Դատարանը որոշեց՝ ներկայացված բժշկական փաստաթղթերը կցել քրեական գործին, իսկ պատժի կրման անհամատեղելիության հարցին անդրադառնալ խորհրդակցական սենյակում:

Դատարանը հայտարարեց դատաքննության ավարտը ու հեռացավ խորհրդակցական սենյակ:

Աշխատանքային օրվա ավարտին հրապարկվեց կայացված որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Կ. Մարդանյան, Ա. Մնացականյան, Ռ. Մխիթարյան կազմով, ամբաստանյալների շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժեց:

Դատախազի և տուժողի իրավահաջորդների, տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները բավարարվեցին մասնակիորեն:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով փոփոխվեց՝ պատժի խստացման առումով:

Երեք ամբաստանյալն էլ դիտավորյալ սպանության  համար դատապարտվեցին 20 տարի, իսկ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու համար՝ 1 տարի ազատազրկման:
Վերջին հաշվով՝ Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանն ու Սարգիս Հախանումյանը դատապարտվեցին 21-ական տարի ազատազրկման՝ նախկին 18 տարվա փոխարեն:

Դատավճիռը մնացած մասով թողնվեց անփոփոխ:

Որոշման հրապարակման պահին ամբաստանյալ Վահան Հակոբյանը դահլիճում չէր, մինչ դատարանը խորհրդակցական սենյակում էր, ամբաստանյալի առողջական վիճակի վատացման հետ կապված՝ նրան տեղափոխել էին ՔԿՀ: Դատարանը պաշտպանի միջնորդությունը՝ Վահան Հակոբյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ, որոշմամբ չբավարարեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում