News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գրեթե 270 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել «Իրմա» փոթորկի մոտենալուն զուգահեռ: Այս մասին հայտնում է Florida Power & Light ընկերությունը:

Ըստ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության կայքի տեղեկացման՝ ամենից ավելի ուժեղ վնասվել են նահանգի ամենաբնակեցված շրջանի՝ Մայամի Դեյդի հոսանքագծերը, որտեղ է գտնվում Ֆլորիդայի մեծությամբ երկրորդ քաղաք Մայամին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չորրորդ աստիճանի «Իրմա» փոթորիկը ժամում 9 կմ արագությամբ մոտենում է Ֆլորիդա Քիս արշիպելագին: Քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում 210 կմ-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ