Ալիև․ Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տարվում

Ալիև․ Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տարվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տարվում։ Նա հավելել է, որ ՌԴ-ն, ինչպես նաև Թուրքիան, ՀՀ-ն ու Իրանը, կկարողանան օգտվել տրանսպորտային նոր միջանցքից։

«Չեմ ուզում իրադարձություններից առաջ անցնել, սակայն այդ միջանցքի բացումը նախատեսված է նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրված հայտարարությամբ։ Ուստի միջանցքն անպայման կբացվի, ինչը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանում։ Այդ ճանապարհից կօգտվեն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, ՌԴ-ն, ՀՀ-ն ու Իրանը։ Այդ ճանապարհը հատուկ նշանակություն կունենա բազմակողմ համագործակցության համար»,- ասել է Ալիևը 2020-ի արդյունքների ամփոփմանը նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ առաջարկել է Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան մասի հետ կապող միջանցք ստեղծել, ինչին, ըստ նրա, դրական են արձագանքել ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ըստ Ալիևի՝ դա թույլ կտա ապաշրջափակել Նախիջևանը, նաև տրանսպորտային նոր ուղի կստեղծվի։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---