Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Չորրորդ նախագահը շրջեց իրավիճակը

Խորհրդարանական կառավարման մոդելի անցումից հետո, որ տեղի ունեցավ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությամբ, Հայաստանի նախագահի պաշտոնի շուրջ կենտրոնացած հանրային և քաղաքական ավանդական «ինտրիգը» տեղափոխվեց վարչապետի ուղղությամբ, հատկապես Սերժ Սարգսյանի հնարավոր հավակնության գործոնի ազդեցությամբ:

Անցնող երկու տարիների ընթացքում հանրային դիսկուրսում չորրորդ նախագահի հարցը գործնականում չի եղել առանցքային դիրքերում և չի արժանացել մեծ ուշադրության, նույնիսկ փոքրի էլ չի արժանացել: Սակայն այս օրերին չորրորդ նախագահի թեկնածության և ընտրության թեման ստվերել է նույնիսկ վարչապետի հարցը: Իհարկե, դա ժամանակավոր է, մինչև կլինի ընտրությունը, և հանրային ու քաղաքական ուշադրության ռեժիմը կվերադառնա վարչապետի ու կառավարության խնդրին:

Այդուհանդերձ, եթե ուշադրության բռնկումը հնարավոր է համարել ժամանակավոր, պետք է նկատել և արձանագրել, որ չորրորդ նախագահի թեկնածության հարցում հանգուցալուծումը ամենևին չի խոսում ժամանակավորության մասին՝ այն տեսանկյունից, որ ընտրված թեկնածուն ամենևին բուտաֆորիկ կերպար չէ, որը լինելու է դրածո և կամակատար: Համենայնդեպս, առաջադրված Արմեն Սարգսյանի կենսագրությունն ու միջազգային հեղինակությունը, կապերն ու կշիռը, մեղմ ասած, գոնե տեսական դաշտում անթույլատրելի են համարում դիտարկումը, թե այդ պաշարով գործիչը կարող է իրեն տեսնել դրածոյի կամ էլ կամակատարի դերում, անգամ ենթարկել իրեն այդպիսին դառնալու ռիսկի:

Ըստ այդմ, առնվազն քանի դեռ չենք դարձել արդեն ընտրված և լիազորությունը ստանձնած, նոր մոդելի լիարժեք անցման պայմաններում գործող նախագահի անմիջական քայլերին և դերակատարությանը, նվազագույնը տեսականում հիմք ունենք ենթադրելու, որ չորրորդ նախագահի խնդրի հանգուցալուծումը ստեղծում է նոր իրավիճակ և բավականին երկարաժամկետ կտրվածքով: Թեև նախագահի ինստիտուտը ունենալու է ներկայիս համեմատությամբ զգալիորեն սահմանափակված լիազորություն, այդուհանդերձ՝ գերնախագահ չլինելու պարագայում, չի էլ լինելու այլ գերինստիտուտ: Ու այստեղ արդեն Արմեն Սարգսյանի մի շարք գործոններ՝ թե՛ անձնական, թե՛ ռեսուրսային, անգամ ամենաթույլ օղակ դիտարկելու դեպքում նախագահի ինստիտուտը վերածում են իշխանական համակարգում ազդեցության և ուժի կենտրոնի:

Խոսքը ոչ միայն Արմեն Սարգսյանի մեծ հեղինակության մասին է թե՛ հայկական միջավայրերում, թե՛ նաև միջազգային տնտեսական, քաղաքական ասպարեզներում, այլ նաև անմիջական տնտեսական ռեսուրսային: Սարգսյանն ըստ էության խոշոր գործարար է կամ տնտեսական գործիչ, որը ներգրավված է եղել միջազգային խոշոր տնտեսական ընկերություններում ու խմբերում, իրականացրել խոշոր տնտեսական նախագծեր տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրասիական գոտում ու հենց Հայաստանում: Եվ երբ այդ ամենին ավելանում են նաև դիվանագիտական գործունեության ընթացքում, այսպես ասած, հավաքագրված կապերը, ապա ակնհայտ է դառնում, որ թվացյալ թուլացած և բուտաֆորիկ նախագահական ինստիտուտը Արմեն Սարգսյանի նշանակումով դե ֆակտո ստանում է բոլորովին այլ կշիռ, ըստ այդմ՝ իշխանական համակարգում բոլորովին այլ ազդեցություն:

Ընդհանուր առմամբ այս հանգամանքը անսպասելի չէ՝ հաշվի առնելով այն, որ կառավարման մոդելի փոփոխությամբ Սերժ Սարգսյանը ձևավորում է բազմաբևեռ համակարգ՝ դե յուրե հակակշիռներով, դրանով լուծելով համակարգի կենսունակության ճգնաժամի մի շարք հարցեր, թեև ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարելուց իրավիճակը դեռ հեռու է: Մյուս կողմից՝ այստեղ շարունակում է լինել կամ առավել սրվում է Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության հարցը: Ինչո՞ւ էր նրան պետք կշիռ տալ նախագահական ինստիտուտին Արմեն Սարգսյանի թեկնածությամբ, որը ի վերջո կարող է խնդիր լինել նաև իր վարչապետության համար: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ չի գնում վարչապետի պաշտոնի, և որքան շատ լինեն հակակշիռները, այնքան առավել դյուրին կլինի համակարգը կառավարել ՀՀԿ նախագահի դիրքերից:

Մյուս կողմից, սակայն, անգամ վարչապետի պաշտոնին գնալու դեպքում Արմեն Սարգսյանի հանգամանքը Սերժ Սարգսյանին կարող է լինել օգտակար մի շարք առումներով՝ սկսած իշխանության քիչ թե շատ, մասնակի լեգիտիմության բացառիկ պաշար լինելուց՝ հատկապես, եթե նրա վարչապետության դեպքում այլևս չի լինի այդպիսի ռեսուրս դիտարկվող Կարեն Կարապետյանը, մինչև տնտեսական ռեսուրսի և միջազգային կապերի կրող լինելը, որը Սերժ Սարգսյանին կտա մի կողմից՝ ներսում տնտեսական խմբերի, մյուս կողմից՝ արտաքին ուժային կենտրոնների մոտ մանևրի հնարավորություն: Այդուհանդերձ, այդ դեպքում դա կլինի մանևր ոչ թե Հայաստանի շահի համար, այլ Հայաստանի շահի հաշվին, որովհետև վարչապետական իշխանության կրող լինելու դեպքում Սերժ Սարգսյանը մյուս կողմից էլ անմիջական մրցակցության մեջ է լինելու նախագահի հետ, ըստ այդմ՝ պարբերաբար հարվածներ է հասցնելու նաև նրան:

Դա ընդհանուր առմամբ նշանակելու է, որ մոդելի փոփոխությունը ամենևին չի հանգեցնելու բնույթի փոփոխության, քանի դեռ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ: Իսկ եթե չփոխվի բնույթը, չեն փոխվի նաև դրանից բխող պետականության մարտահրավերները, որոնք գերազանցապես պայմանավորված են համակարգի բնույթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում