Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետը խնդիր ունի՝ նախարարների մեծ մասը դրայվով չի աշխատում» (տեսանյութ)

Քաղաքականություն
tatul-manaseryan

«Համայնքներն ուժով միացնում են իրար,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։- Ինձ համար դա փակված հարց չէ. երկիրն արնաքամ է լինում, և սա արնաքամ անելու աղբյուրներից մեկն է։ Սրա մասին պետք է բոլորը խոսեն։ Ես դեմ եմ ոչ թե ընդհանրապես խոշորացմանը, այլ բռնի խոշորացմանը»։ Թաթուլ Մանասերյանը դիմում է լրագրողներին՝ հանգիստ չտալ չինովնիկներին. «Անտեսվում են գյուղսցու, համայնքապետերի, մասնագետների շահերը։ Դատարկվում են սահամանմերձ համայնքները. ԱԱԾ-ն պետք է լրջագույնս զբաղվի սրանով»։ Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ կառավարությունը ավելի ճիշտ կվարվի, որ համայնքները խոշորացնելու փոխարեն օպտիմալացնի իր կառուցվածքը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների անդրադառնալով՝ տնտեսագետը, նա դա համարում է ստվերի կրճատման արդյունք՝ կրճատումը բերում է թանկացումների: Սակայն պետությունն անելիք ունի, նա պետք է գնաճը զսպող քաղաքականություն ունենա. «Եթե գյուղացուն առավոտը 4-ին, 5-ին, 6-ին դիմավորում են խմբիշխանները, գրեթե պարտադրված վերցնում էդ մթերքը եւ վճարում նվազագույնը: Եթե վերահսկողություն չեղավ, ցանկացած գին կարող են մեզ մատուցել, սպառողներիս»: https://youtu.be/BJy1ny9ZaUw Տնտեսագետը տեսնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կաշվից դուրս է գալիս, որ դրական կերպար ձեւավորի իր անձի շուրջ: Սակայն վարչապետը խնդիր ունի՝ նախարարների մեծ մասը վարչապետի ասած՝ դրայվով չեն աշխատում. «Կա նախարարների մի մեծ մաս, գերակշիռ մաս, որոնք մի գուցե լավ կատարողներ են, ինչ հրաման որ տաս, փորձեն իրենք անեն, բայց նախաձեռնողական եթե չեղան, էդ ամեն ինչը գնում ա ջուրն ա ընկնում»:  Վարչապետը մեկ տարվա ընթացքում 800 միլիոն դոլարի ներդրում էր խոստացել, տնտեսագետը դա հիշում է: Սակայն ըստ նրա, ներդրումները բացառվում են, քանի դեռ իշխողների հանդեպ ժողովուրդը վստահություն չունի:  Ավելին՝ տեսանյութով