1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զբոսաշրջության կոմիտեն կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար հավաքագրում է հյուրանոցներ

Զբոսաշրջության կոմիտեն կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար 
հավաքագրում է հյուրանոցներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Զբոսաշրջության կոմիտեն հավաքագրում է 60 և ավելի սենյակներ ունեցող հյուրանոցներ՝ վարակակիր անձանց շփման շրջանակին մեկուսացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

«Այս պահին ՀՀ տարածքի որոշ կետերում կատարվում են մեկուսացման աշխատանքներ, և դրանք իրականացվում են հյուրանոցների հետ համագործակցությամբ։ Առողջապահության նախարարության հսկողությամբ և Զբոսաշրջության կոմիտեի կոորդինացիայով իրականացնում ենք վարակակիր անձանց շփման շրջանակի մեկուսացում։ Սպասում ենք գնային առաջարկներ բոլոր այն հյուրանոցներից, որոնք ունեն 50 և ավելի սենյակ, քանի որ ցանկանում ենք կենտրոնացված պահել շփման շրջանակը մեկ վայրում։ Դիտարկվում են Ծաղկաձորը, Երևանը և Դիլիջանը»,- նշեց Սաֆարյանը և հավելեց, որ բազմաթիվ հյուրանոցներ արդեն իսկ ցանկություն են հայտնում ներգրավվել մեկուսացման աշխատանքներում։

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածում կանխելու նպատակով կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]