ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը

ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը:

Ներկայացված ցուցակում 44 պատգամավոր կա, լիազոր ներկայացուցիչն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Փետրվարի 17-ին մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, այն կշարունակվի մինչև ապրիլի 3-ը։ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն հայտարարել է «Այո»-ի քարոզչության բրենդինգի մրցույթ՝ 1-3 մլն դրամ պարգևավճարներով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---