211652_close_icon
views-count5913 դիտում article-date 20:54 15-05-2021

Եթե պետություն ունենայինք, առաջին իսկ սահմանախախտը կձերբակալվեր կամ կոչնչացվեր, ոչ թե 72 ժամ հետո ԱԺ-ում քննարկում կհրավիրվեր. Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Երբ Քարվաճառն ու Քաշաթաղն անարյուն հանձնում էինք, մարդիկ իրենց ձեռքով այրում էին սեփական տները, թողնում ու հեռանում, կարելի էր հիշել Հայոց ցեղասպանության տեսարանները, ցավոք, անցած կես տարում էլ, այսօր էլ տեսնում ենք նույն բանը՝ մեզ սուտ երաշխիքներ էին տալիս, թե ՀՀ սահմանին ոչինչ չի կարող լինել. այսօր խնդիր ունենք և՛ Սյունիքում, և՛ Գեղարքունիքում, վաղը դա կլինի Արարատում, Վայոց Ձորում, Տավուշում, մենք կաթվածահար պետություն ենք: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, հայտնում է Tert.am-ը:

«Մեր պետությունն այսօր միայն նոմինալ է, եթե պետություն ունենայինք, ոչ թե 72 ժամ հետո ԱԺ-ում քննարկում կլիներ, այլ առաջին իսկ սահմանախախտը կձերբակալվեր կամ կոչնչացվեր։ Մենք ինքներս չենք հասկանում՝ մեր պետական ինքնության խնդիրն ինչպես ենք ձևավորելու։ Այս իշխանությունը նույնիսկ ներողություն չխնդրեց լրագրողներից՝ սահմանային միջադեպերի մասին ահազանգելու մեջ մեղադրելու համար։ Սրանք կաթվածի են հասցրել երկիրը, չկա ժողովրդավարության որևէ բնութագրիչ»,- ասել է հասարակական գործիչը:       

Ըստ Պողոսյանի՝ իշխանությունն անվստահության մթնոլորտ է ձևավորել պետության և բանակի նկատմամբ, սահմանին ապրող գյուղացիներն սպասում են բանակին, բայց ապարդյուն. «Ամեն սահմանամերձ գյուղում 50-100 հոգանոց զինված օգնական ուժ պետք է լինի, բայց սրանք գյուղացիներին են զինաթափում։ Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, մեր թշնամին դարեր ի վեր չի փոխվել։ Աշխատում է միայն մեկ ինստիտուտ՝ մարդու իրավունքների պաշտպանը։ Պետք է օր առաջ հեռացնել սրանց, ոչ թե սպասել մինչև հունիսի 20-ը»:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր