211652_close_icon
views-count58323 դիտում article-date 14:36 25-11-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Hyundai Elantra-ն ու Volkswagen Jetta-ն․ կա 5 վիրովոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մասիս գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Արշակ Հ․-ի վարած Volkswagen Jetta մակնիշի և Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն Ա․-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները; 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն Ա․-ն, վերջինիս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 59-ամյա Հմայակ Ա․-ն, 85-ամյա Իդա Ա․-ն տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 79-ամյա Մարգարիտա Խ․-ն և 53-ամյա Արմիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ավագյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր