1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դոլարի առատությունը վկայում է տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին. Փաշինյան

Դոլարի առատությունը վկայում է տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի կողմից դոլարի գնումների մեծ ծավալը կապիտալի ներհոսքի նշան է եւ վկայում է Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջ գրառման մեջ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կենտրոնական բանկը հունվարի 31-ին իրականացրել է եւս 17.8 միլիոն դոլարի գնում՝ արտարժույթի շուկայից: Հունվարի գնումների ծավալը այսպիսով, դարձավ 37.8 միլիոն դոլար:

Դոլարային այս առատությունը, ըստ էության, կապիտալի ներհոսքի նշան է եւ վկայում է Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին»,- գրել է ՀՀ վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]