211652_close_icon
views-count21679 դիտում article-date 18:44 15-12-2018

ԱԱԾ տնօրենը հաստատեց. Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերված նկարների պատկանելիությունը փորձաքննությամբ պարզվել է. այն պատկանում է Մարտիրոս Սարյանի վրձնին: Այս մասին այսօր սեմինարի ընթացքում պատասխանելով [url=http://armtimes.com/hy/article/150713?fbclid=IwAR09s7VFVpfDDWFuHM97fDhoR1iqnsM2XbX0C2fbt1VvNWbSlxCxN6ybUtU]Armtimes[/url].com-ի հարցին, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Փորձաքննությամբ պարզվել է հասցված վնասը: Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Պրահայում՝ դեկտեմբերի 6-ին: Հայտնաբերման պահին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Մեր հարցին, թե ԱԱԾ-ն տեղեկություն ունի՞, թե Նարեկ Սարգսյանը ինչպես է Գվատամելայի կեղծ անձնագիր ձեռք բերել, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ դեռ հայտնի չէ: «Նարեկ Սարգսյանի էքստրադիցիայի հարցը առաջիկայում կլուծվի, և նա կկանգնի դատարանի առաջ», ասել է ԱԱԾ տնօրենը: Մեր ճշտող հարցին` ճի"շտ են մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, համաձայն որի Նարեկ Սարգսյանին մատնել է քրեական հեղինակություն Զապ մականունով հայտնի Արմեն Սողոյանը, Վանեցյանը արձագանքեց. «Սուտ է, տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»: Մանրամասները՝ [url=http://armtimes.com/hy/article/150713?fbclid=IwAR09s7VFVpfDDWFuHM97fDhoR1iqnsM2XbX0C2fbt1VvNWbSlxCxN6ybUtU]Armtimes.com[/url]-ում:

Նմանատիպ նյութեր