News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի կուսակցությունների մեծամասնությունը ուրբաթ կողմ է արտահայտվել երկրի նախկին նախագահ Լի Մյոն Բակին կալանավորելուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Իշխող Դեմոկրատական կուսակցության՝ «Տոբուրոյի» ներկայացուցիչ Կիմ Հյոնը նրա կալանքը «ժողովրդի կամքն» է համարում: Նա նախկին նախագահին կոչ է արել «ընդունել մեղքը եւ քաղաքացիներից անկեղծորեն ներողություն խնդրել»:

Ընդդիմադիր Կորեական ազատության կուսակցության ներկայացուցիչ Չան Չժե Վոնը դատարանի որոշումը «սարսափելի եւ խիստ» է որակել: Նրա խոսքով՝ Լի Մյոն Բակի կալանավորումը «սպասելի էր նրա դեմ քաղաքական ուժերի քննության պահից, որին աջակցել է գործող նախագահ Մուն Չժե Ինը»: Ընդդիմադիր մյուս կուսակցությունները նախկին նախագահի կալանավորումն արդարացի են համարել:

Հինգշաբթի ուշ երեկոյան Սեուլի շրջանային դատարանը դատախազության միջնորդությամբ Լի Մյոն Բակին կալանավորելու օրդեր է տվել, որը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրե լ է 2008-2013 թվականներին: Դատարանը որոշումն ընդունելիս հաշվի է առել կասկածյալի կողմից իր կատարած այլ հանցավոր գործողությունների հանցանշանները վերացնելու հնարավորությունը: Օրդերը տալուց հետո երկրի նախկին նախագահն անմիջապես կալանավորվել է եւ տեղափոխվել նախնական պահման կենտրոն:

Մինչեւ ապրիլի 11-ին մեղադրական եզրակացությունը դատարան փոխանցելը քննիչները ծրագրում են Լի Մյոն Բակին մի քանի անգամ էլ հարցաքննել: Դատախազությունը որպես ապացուցողական բազա դատարան է ուղարկել 80 հազար էջից կազմված քննության նյութերը եւ տարբեր փաստաթղթեր: Լի Մյոն Բակի փաստաբաններն իրենց դիրքորոշումը գրավոր են ներկայացրել:

Դատախազությունը պատրաստվում է նախկին նախագահին մեղադրանք առաջադրել 18 կետով, ներառյալ 11 մլրդ վոն (10 մլն դոլարից ավելի) կաշառք վերցնելու, ապօրինի ֆոնդեր ստեղծելու, հարկերի վճարումներից խուսափելու եւ իշխանության չարաշահման համար: Լի Մյոն Բակն իր մեղքը հերքում է՝ հայտարարելով, որ  ներկայիս վարչակազմն իրեն հետապնդում է քաղաքական դրդապատճառներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ