News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


NASA-ն Վանդերբերգի կայանից Insight մարսագնան է արձակել։ 2011-ից հետո սա առաջին սարքն է, որը ԱՄՆ-ն ուղարկել է Մարս, այն պետք է մոլորակում վայրէջք կատարի 2018-ի նոյեմբերի 28-ին, հայտնում է ՌՈսբալտը։

Ենթադրվում է, որ առաքելությունը կտևի մարսյան մեկ տարուց քիչ ավելի երկար կամ 728 եկրային օր։

Մարսագնան հետազոտելու է մոլորակի ներքին կառուցվածքը (առաքելության անվանումը վերծանվում է որպես Interior Exploration using Seismic Investigations, Geodesy and Heat Transport ՝ «Ներքին կառուցվածքի ուսումնասիրություն՝ սեյսմոլոգիական ու գեոդեզիական հետազոտությունների ու ջերմության փոխադրման միջոցով)։

 NASA-ի մասնագետների կարծիքով՝ այն տվյալները, որոնք կփոխանցի InSight-ը, թույլ կտան պատասխանել Արեւային համակարգի մեջ մտնող երկրային խմբի մոլորակների ձեւավորման մասին հարցերին։ Խոսքը Մարսի, Մերկուրիի, Վեներայի ու Երկրի, նաեւ  էկզոմոլորակների մասին է։ Բացի դրանից՝ InSight-ը ստոււգելու է տեկտոնական ակտիվությունը Մարսի վրա ու ուսումնասիրելու է մետեորիտների ազդեցությունը մոլորակի վրա։

InSight—ի հետ միասին Atlas V հրթիռի վրա արձակվել են Mars Cube One (MarCO) երկու փոքր սարքեր։ Դրանք  մարսագնայի թռիչքի ու վայրէջքի մասին տեղեկություններ են փոխանցելու  Երկիր իրական ժամանակի ռեժիմում։ Փաստորեն մարսյան առաքելությունը թեստ է լինելու MarCO-ի համար, եթե նման հաղորդակցությունը հաջող լինի՝ այն կգործածեն մյուս մոլորակների ապագա հետազոտությունների համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ