Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշխարհը կորոնավիրուսի երրորդ ալիքի շեմին է. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Աշխարհը կորոնավիրուսի երրորդ ալիքի շեմին է. ԱՀԿ գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կորոնավիրուսով վարակումների թվի աճի հիմնական պատճառը «Դելտա» շտամն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արտակարգ հանձնաժողովի նիստի բացմանը հայտարարել է կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Դելտա» շտամը վարակումների ներկայիս աճի հիմնական պատճառներից է, այն օգտվում է սոցիալական փոխգործակցության ու մարդկանց տեղաշարժի աճից»,- նշել է նա:

Գեբրեյեսուսի խոսքով՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում բնակչության պատվաստումների մակարդակի աճը սկսել էր տալ դրական արդյունքներ, նվազել էր մահացությունների թիվը: Սակայն նա հայտնել է, որ այժմ իրադրությունը կրկին փոխվում է և աշխարհը կորոնավիրուսի «երրորդ ալիքի շեմին է»:

«Նախորդ շաբաթ արդեն չորրորդ անընդմեջ շաբաթն էր, որի ընթացքում աշխարհում աճել է կորոնավիրուսով վարակումների թիվը: 10 շաբաթվա նվազման ցուցանիշներից հետո սկսել է աճել նաև մահացության մակարդակը»,- հայտնել է Գեբրեյեսուսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]