Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Առաջարկվում է ռազմական դրության ժամանակ մասնավոր հիմնարկների կառավարումը ևս հանձնել առողջապահության նախարարությանը՝ հավելյալ մարմին չի ստեղծվելու»,- հստակեցրեց հարակից զեկուցող՝ ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովում օրինագիծը դրական եզրակացության է արժանացել:
Մանրամասները՝ տեսանյութում: