Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բայրամյանն ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում

Բայրամյանն ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Ռոստով»-ը հյուրընկալվել էր Կազանի «Ռուբին»-ին: Խաղի 55-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Խորեն Բայրամյանը բացեց խաղի հաշիվը: Նույն Բայրամյանը 76-րդ րոպեին դարձավ նաև դուբլի հեղինակ: «Ռուբին»-«Ռոստով»` 0:2:

Այս հաղթանակից հետո «Ռոստով»-ը մրցաշարային աղյուսակում բարձացավ 5-րդ հորիզոնական և ունի 26 միավոր: Առաջատարը 32 միավորով ԲԿՄԱ-ն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]