Wednesday, 24 04 2024
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»

Չեկիստ Պուտինը, «սուրբ» Լենինը և Հայաստանի խավարի ճանապարհը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Անդրեյ Կոնդրաշովի «Վալաամ» ֆիլմում կոմունիստական գաղափարախոսությունը համեմատել է քրիստոնեության հետ: Պուտինն ասել է, որ կոմունիզմի հիմնադրման օրենսգիրքը սուբլիմացիա է, Աստվածաշնչի պարզունակ հատվածն է: Պուտինը Լենինի նկատմամբ կոմունիստների վերաբերմունքը համեմատել է քրիստոնեության սրբերի նկատմամբ պատկառանքի հետ:

«Լենինը դրվել է դամբարանում: Ինչո՞վ է նա տարբերվում սրբերի մասունքներից: Ուղղափառների կամ պարզապես քրիտոնյաների համար։ Երբ ինձ ասում են, թե քրիստոնեական աշխարհում նման ավանդույթ չկա, ինչպես չկա՞: Գնացե՛ք Աթոս, նայե՛ք: Այնտեղ սրբերի մասունքներ կան, և մենք այստեղ՝ Վալաամում, Սերգեյի և Հերմանի սուրբ մասունքներն ունենք:

Փաստորեն, ոչ մի նոր բան այն ժամանակվա իշխանությունը չի մտածել: Այն իր գաղափարախոսության ներքո արել է այն, ինչ մարդիկ վաղուց հայտնաբերել էին»,-ասել Ռուսաստանի նախագահը: Պուտինի անսահման սերը խորհրդային կայսրության, նրա խորհրդանիշների հանդեպ նորություն չէ: Նա մի քանի առիթով ԽՍՀՄ փլուզումը համարել է դարի ողբերգություն: Սակայն այս հարցազրույցում Պուտինը գերազանցել է նույնիսկ ինքն իրեն` աստվածացնելով անաստվածությունը, Սուրբ գրքի կատեգորիաներով ֆետիշացնելով անհավատությունը, աթեիզմը: Սակայն Լենինին մեծարելով` Պուտինն ամենևին էլ բարոյական կամ կամ պատմական պարտք չի տվել, այլ գործնական քաղաքականության մակարդակում կարևոր բացահայտումներ է արել:

Պուտինն ակնածանք, պատկառանք ունի այն ամենի նկատմամբ, որն առնչվում է սովետականության, նրա տոտալիտար քաղաքական մշակույթի, կառավարման ավանդույթների հանդեպ: Ռուսաստանի գործող նախագահի չեկիստական կենսագրությունն այն հետագիծն է, որը նրան կապում է սովետական իրականության, կայսրության գաղափարի հետ: 2000թ-ից հենց դա էլ եղել է Պուտինի պրակտիկ քաղաքականության առանցքը` սովետական կառավարման, մտածողության ռեստավրացիան: Սովետականության ռեստավրացիան հատկապես ցցուն դրսևորում է ունեցել Պուտինի ագրեսիվ արտաքին քաղաքականության մեջ:

Լենինին սրբացնող մարդը չի կարող հետամուտ չլինել նրա կայսրության վերականգմանը:: Պատահական չէ, որ իր պաշտոնավարման շրջանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բարձրաձայնեց այդ մտահոգության մասին` դառնալով Պուտինի «աչքի փուշը»:

«Վալաամ» ֆիլմում Պուտինն ամբողջովին բացահայտել է իր արժեքային համակարգը, հավատարմությունը կոմունիստական արյունոտ կառավարմանը, լեգիտիմացնելով այն ավերը, որ գործել է Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանի խորհրդարանում: Յոթանասուն տարի շարունակ Լենինը եղել է ուղենիշ Հայաստանի, այսպես կոչված, էլիտայի, հասարակության մեծամասնության համար:

Հիմա Լենինի դերում նրան «սրբացնող» Պուտինն է: Իռացիոնալ այս կողմնորոշմամբ մենք դավաճանել ենք մեր քաղաքակրթական ընտրությանը, քրիստոնեական հավատին` խավարի մեջ խարխափելով կայսրության խորհրդանիշների, «սրբերի» արյունոտ հայացքների ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում