Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պայմանավորվածությունն ուժի մեջ է. Ավինյանը՝ 1 մլն դեղաչափ Sputnik V ստանալու մասին

Պայմանավորվածությունն ուժի մեջ է. Ավինյանը՝ 1 մլն դեղաչափ Sputnik V ստանալու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Sputnik V-ի 1 մլն դեղաչափ ձեռք բերելու պայմանավորվածությունն ուժի մեջ է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ուժի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի միջև՝ Ռուսաստանից 1 մլն դեղաչափ ստանալու պայմանավորվածությունը:

«Այո, այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Եվ որոշակի գործընթացներ տեղի են ունենում: Մենք բոլոր հնարավոր պատուհաններն օգտագործելու ենք և ֆինանսական միջոցները հատկացնելու ենք, որպեսզի ապահովենք լուրջ խմբաքանակ՝ այս տարվա պատվաստումների համար»,-ասաց Ավինյանը:

Պետությունը դիտարկում է բոլոր այն պատվաստանյութերը, որոնք Հայաստանում հաստատված են:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ հիշեցրեց, որ 2 օր առաջ ստացվել է Sputnik V-ի երկրորդ խմբաքանակը՝14 հազար հոգու համար: «Հաջորդիվ կունենանք խմբաքանակների ներմուծումը՝ ինչպես ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև կայացված համաձայնությունը եղել»,-նշեց նա՝ հավելելով, որ ամբողջը միանգամից չի ստացվի, բոլոր երկրներն էլ ստանում են հատվածական:

Անդրադառնալով Հայաստանում Sputnik V-ի համատեղ արտադրություն սկսելու մասին «Արմենպրես»-ի հարցին՝ Ավինյանն ասաց, որ հնարավորությունները պետք է դեռևս հետազոտել: «Ենթադրում եմ, որ Մոլեկուլային կենսաբանության մեր ինստիտուտում է դա հնարավոր կազմակերպել: Ռուս գործընկերների հետ մի փոքր ավելի մանրամասն պետք է հասկանալ, թե ինչ չափով, որ կոմպոնենտներով հնարավոր կլինի այդ արտադրությունը կազմակերպել այստեղ»,-նշեց նա:

Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ: Ապրիլի 26-ին ևս Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը):

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]