ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքը շարունակում է ցածր մնալ

ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքը շարունակում է ցածր մնալ

PanARMENIAN.Net - Ըստ Rate.am-ի, հունիսի 27-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ դոլարի առքի նվազագույն գինը 401 դրամ է, վաճառքինը՝ 410 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 413 դրամ է։

Հունիսի 25-ի համեմատ դոլարի փոխարժեքը չի փոխվել։

Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 415 դրամով, վաճառվում՝ 425 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 444 դրամ է։

Ռուսական ռուբլու առքի նվազագույն գինը 6.49 դրամ է, վաճառքինը՝ 7.71։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.15 դրամ է։

Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---