Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Լավրովի պլանը» և ռուսական շահերը. փուլային տարբերակը Հայաստանին դնելու է շատ ավելի վատ վիճակի մեջ՝ սեղմելով օղակը

«Մոսկվան հույս ունի, թե հայկական երկու կողմերին՝ Երևանին ու Ստեփանակերտին Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումներ, նվիրաբերումներ պարտադրելով՝ կկարողանա Ադրբեջանին ներգրավել ռուսական եվրասիական աշխարհաքաղաքական ծրագրի մեջ և դրանով ավելի կակտիվացնի եվրասիական ինքնության, Եվրասիական միության կոնսոլիդացման գործընթացը։ «Լավրովի պլանը» ի վերջո դրան է գալիս։ Իսկ փուլային տարբերակը, ըստ երևույթին, այդ պլանի իրագործմանը նպաստող որոշակի տակտիկական միջոցառումների ամբողջություն է։ Եվ ես միանշանակորեն կիսում եմ հայկական դիվանագիտության տեսակետը, որ այն չի կարող հանդիսանալ ո՛չ շփման գծի լարվածության նվազեցման, ո՛չ էլ հիմնախնդրի կարգավորման որևիցէ միջոց: Փուլային տարբերակը Հայաստանին դնելու է շատ ավելի վատ վիճակի մեջ»:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը (ԱՄՆ):

– Պարոն Թերզյան, մեր այսօրվա զրույցը ծավալվելու է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ս․ թ․ ապրիլի 21-ին արված ու մամուլում լայնորեն քննարկված հայտարարության շուրջ։ Այն նույն օրը, երբ պիտի տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, պատասխանելով ադրբեջանցի մի լրագրողի հարցին, խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նշելով, թե նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացվել է մի փաստաթուղթ, որն առաջարկում է հիմնախնդրի լուծում փուլային մոտեցման հիման վրա, և առաջին փուլում նախատեսվում է «առավել արդիական խնդիրների լուծումը», մասնավորապես՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական ու այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»։ Ինչո՞վ է, Ձեր կարծիքով, պայմանավորված ղարաբաղյան կարգավորման դիվանագիտական պրոցեսն այս կերպ ակտիվացնելու Լավրովի փորձը և պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտության մասին խոսելը՝ այն էլ ներկայիս բարդ, ճգնաժամային իրավիճակում, երբ բոլորի ջանքերն ու ռեսուրսները ուղղված են այլ՝ գլոբալ սպառնալիքի դեմ պայքարին, ու թվում է, թե այս իրավիճակում միակ բանը, որը կարելի է անել Արցախի հիմնախնդրի առնչությամբ, հրադադարի ռեժիմը շփման գծում անվերապահորեն պահպանելն ու ամրապնդելն է։ Եվ ի՞նչ կարծիք ունեք այդ նախագծի մասին։ Դա այն հայտնի «Լավրովի ծրագի՞րն» է, որի մասին մի քանի տարի խոսում են, բայց պաշտոնական Մոսկվան հերքում էր դրա առկայությունը։ Եվ, իմիջիայլոց, դրա մասին հրապարակայնորեն խոսում էր Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը։

– Իհարկե, հիմնախնդիրը բավական բազմաշերտ է, և այստեղ կարող ենք մի շարք շեշտադրումներ կատարել։ Բայց եթե խոսենք այն մասին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը հենց այսօր բարձրացրել այդ հարցը, ապա կարող է նաև հանդիպակաց հարց առաջանալ՝ իսկ արդյո՞ք Ռուսաստանը մշտապես գործել է որպես Հայաստանի դաշնակից՝ դաշնակցային բոլոր հարաբերություններից բխող մոտեցումներով, և ինչ-որ քայլ անելուց առաջ հաշվի առե՞լ է, թե Հայաստանը ի՞նչ վիճակում գտնվում։ Օրինակ՝ գազի սակագների վերանայման հարցը այս օրհասական պահին բարձրացնելը։ Դա վստահաբար որևէ նշանակություն չունի ռուսական տնտեսության համար, բայց ռուսական կողմը դարձյալ գների բարձրացումը հիմնավորելու համար շուկայական տերմինաբանություն է օգտագործում՝ մի կողմ դնելով այն հանգամանքը, որ շատ հաճախ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հիմքում դրվում են քաղաքական նպատակահարմարության, ռազմավարական գործընկերության սկզբունքները։ Եվ այստեղ պիտի ընդգծենք, որ երկակի ստանդարտները, Հայաստանի շահերը բացահայտորեն անտեսելը, ինչպես նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը անհարկի շահարկելը՝ տարբեր դիվիդենտներ ստանալու համար, ռուսական դիվանագիտության սովորական գործիքներից են։ Այս առումով, իհարկե, հարցը, թե առհասարակ ինչո՞ւ է հիմա բարձրացվում «փուլային տարբերակը», կարող ենք մի քանի մասի բաժանել։

Առաջին հերթին՝ սա շատ առումներով կապված է ռուս-ադրբեջանական հարաբերությունների դինամիկայի հետ։ Այն, որ ղարաբաղյան հարցում վերջին տարիներին բուռն զարգացումներ են լինում, ակնհայտ է, և Ապրիլյան պատերազմը, ինչպես բազմիցս նշվել է, դրա վառ դրսևորումներից մեկն է։ Այս իմաստով նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ Հայաստանի իշխանությունների վրա ճնշում է գործադրվել՝ այդ «փուլային տարբերակը» առաջ տանելու համար։ Ըստ երևույթին, այս կերպ Ռուսաստանը ցանկանում է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները սերտացնել և ավելի ակտիվացնել նրան ԵԱՏՄ անդամ դարձնելու գործընթացը՝ Ադրբեջանին ներգրավելով, այսպես ասած, ռուսաստանակենտրոն համախմբման գոտում։ Իհարկե, անժխտելի է, որ սա կապված է նաև այդ  պրոցեսի հետ։ Եվ այս առումով, մի կողմից, մենք կարող ենք դա դիտել որպես այդ հետևողական գործընթացի տրամաբանական դրսևորում, և ինչպես որ վերջին տարիներին ճնշումը Հայաստանի վրա շարունակաբար եղել ու աճել է, այնպես էլ ներկայումս դա այդ գծի դրսևորումն է։

Երկրորդ մոտեցումը կապված է այն գործելակերպի հետ, որը ռուսական դիվանագիտությունը բազմիցս կիրառել է, և դա պղտոր ջրում ձուկ որսալն է։ Երբ Հայաստանում ստեղծվում է ճգնաժամային իրավիճակ, – իհարկե, սա համամարդկային ճգնաժամ է, բայց բնականաբար, Հայաստանի պես փոքր երկրները ավելի խոցելի են, – այդ ընթացքում տարբեր թեմաներ շահարկելով, լինի գազի գին, լինի ղարաբաղյան հարց, դարձյալ փորձում է Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելով՝ ինչ-որ դիվիդենտներ ստանալ երկրում իր ազդեցությունը ավելի ընդլայնելու և խորացնելու հարցում։ Հենց այս տրամաբանությամբ, հանրապետականների իշխանության տարիներին, Սերժ Սարգսյանի օրոք, ինչպես նաև դրանից առաջ՝ Քոչարյանի կառավարման ժամանակ, ամեն ընտրություններից առաջ և հետո երկրի ողջ էներգետիկ, տնտեսական, ռազմավարական ենթակառուցվածքներին կարողացան տիրանալ ռուսական պետական ընկերությունները՝ օգտվելով Հայաստանի համար խոցելի ժամանակահատվածներից։ Եվ չեմ բացառում, որ սա հերթական փորձն է ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա՝ առաջ քաշելով «փուլային կարգավորման» տարբերակը և խոսելով կարգավորման հարցում բեկման հասնելու անհրաժեշտության մասին։ Իսկ թե այդ ճնշման արդյունքում ի՞նչ են ակնկալում ռուսական դիվանագիտության ներկայացուցիչները՝ գիտեն միայն իրենք և որոշակի նեղ շրջանակ։ Իսկ մենք հավանաբար շատ շուտով արդեն կտեսնենք, թե այս դիսկուրսից բխող ի՞նչ այլ քննարկումներ և հիմնախնդիրների բարձրաձայնում է սկսվում։

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս եմ վերաբերվում փուլային տարբերակին՝ շատ վա՛տ։ Եվ այս առումով ես միանշանակորեն կիսում եմ հայկական դիվանագիտության տեսակետը, որ այն չի կարող հանդիսանալ ո՛չ շփման գծի լարվածության նվազեցման, ո՛չ էլ հիմնախնդրի կարգավորման որևիցէ միջոց։ Սա ավելի է սրելու իրավիճակը, ավելի է վատթարացնելու գործընթացները, և միանշանակորեն այս նախագիծը չի բխում Հայաստանի շահերից։

Արդեն երկար ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական կողմը օբյեկտիվորեն միշտ այն համոզմունքն է ունեցել, որ փուլային տարբերակը Հայաստանին դնելու է շատ ավելի վատ վիճակի մեջ և ստեղծելու է տարածաշրջանային խաղաղության ու կայունության ավելի մեծ սպառնալիքներ։

Հաշվի առնենք, թե Ադրբեջանում ինչպիսի ռազմատենչ հռետորաբանություն է Հայաստանի նկատմամբ, ինչպիսի վարչակարգ է իշխում այդ երկրում, որը հայտարարում է, թե «Հայաստանը Ադրբեջանի պատմական հողն է, Զանգեզուրը Ադրբեջանինն է, Երևանը Ադրբեջանինն է»։ Այդպիսի կողմին ինչ-որ տարածքային զիջումներ անելը, անվտանգության գոտին զիջելը ի՞նչ դրական հետևանքի կարող է բերել։ Դա միայն կարող է Հայաստանի շուրջ օղակը ավելի սեղմել, անմիջական սպառնալիքի տակ դնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ թշնամուն տալով մեծ հնարավորություններ ավելի կործանարար հարվածներ հասցնելու հայկական երկու պետություններին։ Եվ փուլային տարբերակի վերաբերյալ անգամ քննարկում լինել չի՛ կարող։ Մենք այդ տարբերակը պետք է ի սկզբանե բացառենք ադրբեջանական կողմի հետ բանակցություններում։ Դա ուղղակի ոչ կենսունակ և անգամ վտանգավոր տարբերակ է։

– Մի փոքրիկ ճշտում անենք։ Հիմնախնդրի փուլային լուծումները տարբեր կարող են լինել, բայց խոսքն այստեղ պարզապես փուլային տարբերակի՞, թե՞ կոնկրետ ռուսական ծրագրի մասին է, որը հայտնի է որպես «Լավրովի պլան»։ Ինչ-որ տարբերություններ կա՞ն ժամանակին քննարկված և մեզ հայտնի փուլային տարբերակի և լավրովյան ծրագրի միջև։ Ըստ տարբեր մեկնաբանությունների՝ «Լավրովի պլանը» նույնիսկ ավելի վատթար պայմաններ է առաջարկում, քան կրկին Ռուսաստանի միջնորդությամբ բանակցված Կազանյան փաստաթուղթը, քանի որ առաջարկում է 5-7 շրջանների հանձնում ադրբեջանական կողմին, ՀԱՊԿ-ի կամ ռուս-բելառուսական խաղաղապահների տեղակայում հակամարտության գոտում, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնում է անորոշ վիճակում։

– «Լավրովի պլանի» առնչությամբ ես մեծ հետաքրքրությամբ հետևում եմ հենց Ձեր հրապարակումներին և իրապես կարծում եմ, որ իրական փորձագիտական կարծիքը Ձերն է։ Եվ հիմնվելով հենց Ձեր տեսակետի վրա՝ պիտի ասեմ, որ «Լավրովի պլանը» շատ ավելի խորքային և շատ ավելի հեռահար նպատակներ հետապնդող գործողությունների ամբողջություն է։

Իսկ ինչ վերաբերում է փուլային տարբերակին, ապա եթե ավելի պատկերավոր խոսենք՝ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում, բնականաբար, ունի սեփական ռազմավարությունը և սեփական շահերից բխող քաղաքականությունը, և, բնականաբար, Ռուսաստանի նպատակը չի կարող լինել այն, որ տարածքները պարզապես հանձնի Ադրբեջանին և դրանով նվազեցնի հակամարտության լարվածությունը։ Ռուսական ծրագրի ետևում կան լուրջ քաղաքական շահեր։ Այն է, որ նույն փուլային տարբերակը նպաստի «Լավրովի պլանի» աստիճանական իրականացմանը։

Իսկ այդ ծրագիրը, ինչպես և Դուք եք ձեր վերլուծություններում նշել, իր էությամբ ու նպատակով շատ նման է 1920-ականների սկզբի այն իրավիճակին, երբ նոր ձևավորվող խորհրդային կայսրության իշխանությունները, սոցիալիստական հեղափոխությունը դեպի Արևելք տարածելու պատրանքով տարված, տարածքներ նվիրաբերեցին Խորհրդային Ադրբեջանին և քեմալական Թուրքիային։ Ըստ երևույթին, նույն գիծը հետևողականորեն շարունակվում է նաև այսօր, և Մոսկվան հույս ունի, թե հայկական երկու կողմերին՝ Երևանին ու Ստեփանակերտին Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումներ, նվիրաբերումներ պարտադրելով՝ կկարողանա Ադրբեջանին ներգրավել ռուսական եվրասիական աշխարհաքաղաքական ծրագրի մեջ և դրանով ավելի կակտիվացնի եվրասիական ինքնության, Եվրասիական միության կոնսոլիդացման գործընթացը։ Այսինքն՝ եթե նայում ենք ավելի լայն պատկերը և խորքային վերլուծություն ենք անում՝ տեսնում ենք, որ «Լավրովի պլանը» ի վերջո դրան է գալիս։ Իսկ փուլային տարբերակը, ըստ երևույթին, այդ պլանի իրագործմանը նպաստող որոշակի տակտիկական միջոցառումների ամբողջություն է։ Դա իմ կարծիքն է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում