Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Գազային պայմանագիրը վավերացնողները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ որպես դավաճաններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ (1990-1995թ.) նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը, որի համոզմամբ՝ Հայաստանի գազային պայմանագիրը չեղարկելը հրամայական է, իսկ գազամատակարարման այլընտրանքային ուղիներ առկա են՝ առնվազն մի քանիսը:

– Պարոն Գաբրիելյան, հուլիսի 1-ից գազի սակագինը բարձրանում է։ Եվ ամեն անգամ հենց սակագնի փոփոխության մասին խոսք է գնում, կրկին քննարկվում է գազային պայմանագիրը, դրա չեղարկման անհրաժեշտությունը։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է արդյոք լուծել գազային գորդյան հանգույցը:

– Այո, և միանշանակորեն Հայաստանի շահից ելնելով: Հայաստանը՝ Աստծո կամոք, աշխարհագրորեն գտնվում է մի այնպիսի տարածաշրջանում, որի համար ամեն ինչ հասանելի է: Ընդամենն անհրաժեշտ է, որ ժողովրդի իշխանությունը ճիշտ գործի: Պետք է չեղարկել այդ ստորացուցիչ հակապետական պայմանագիրը և պատասխանատվության առաջ կանգնեցնել այդ պայմանագիրը իրագործած բոլոր անձանց, որպեսզի այսուհետև որևէ պաշտոնյա չհամարձակվի Հայաստանի դեմ որևէ քայլ ձեռնարկել և իրականացնել:

– Բայց դրան այլընտրանքային տարբերակներ չեն նշմարվում կարծեք թե:

– Կարծում եմ՝ այս հարցում մեր կառավարությունը հապաղում է: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, սակայն իրեն պահում է, մեղմ ասած, ոչ դաշնակցի պես: Ես հիշում եմ՝ սերժական իշխանությունը ԵԱՏՄ մտնելիս ինչպիսի խոստումներ էր տալիս, որ, օրինակ, Հայաստանը բնական գազը կստանա Ռուսաստանի ներքին գների սահմաններում: Իրականում թե ինչ տեղի ունեցավ՝ հայտնի է: Եվ Հայաստանը դրանից ելնելով առայժմ զրկված է այլընտրանքային ուղիները օգտագործելուց: Իսկ այլընտրանքային տարբերակներ են՝ Իրանը և Թուրքմենստանը բնական գազը խողովակաշարով ստանալու առումով, Ամերիկայի Միացյալ Նահանգները և արաբական մի քանի երկրներ հեղուկացված բնական գազ ստանալու առումով, բոլորն էլ բարեկամ երկրներ:

– Իրանը հասկանալի է, իսկ Թուրքմենստա՞նը։ Չէ՞ որ նրա հետ սահման չունենք:

– Այո, Թուրքմենստանի հետ սահման չունենք, սակայն նրա հետ սահմանակից է Իրանը, իսկ նրանց միջև գազի փոխանակման առումով որևէ խնդիր չկա, այսինքն՝ մենք կնքում ենք պայմանագիր Թուրքմենստանի հետ գազամատակարարման նպատակով: Իրանը դառնում է տրանզիտային պետություն, այն ստանում է գազը Թուրքմենստանից և նույն քանակությամբ գազ տալիս է մեզ:

– Իսկ ի՞նչ նկատի ունեք հեղուկացված բնական գազ ասելով։

– Դա բնական գազն է, որը հեղուկացվում է, որպեսզի տեղափոխման համար հեշտ և շահավետ լինի, այնուհետև սպառողը, այն ստանալով, բերում է գազային վիճակի և նույն ներքին խողովակաշարով մատակարարում սպառողներին: Այժմ Եվրոպան մեծածավալ հեղուկացված բնական գազ է օգտագործում, որը ստանում է և՛ Միացյալ Նահանգներից, և՛ արաբական երկրներից:
Այդ ծրագիրը իրականացնելու համար Հայաստանը պետք է վրացական Սև ծովի ափին կառուցի պահեստարան: Այս ծրագիրը Հայաստանը կարող է իրականացնել կա՛մ միայնակ, կամ էլ Վրաստանի հետ համատեղ: Քանի որ մեր գազային ցանցը միացված է վրացականի հետ, ապա որևէ դժվարություն չի լինի այն գազային գործող խողովակաշարով  ստանալու:

– Բայց Հայաստանի գազային ցանցը «Գազպրոմի» սեփականությունն է, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը թույլ տա օգտագործել իր ցանցը:

– Հայաստանի գազային ցանցը և ոչ միայն, անկախ սեփականության իրավունքով պատկանելությունից, դրանք Հայաստանի ազգային սեփականությունն են՝ սա առաջին, և երկրորդ՝ անհրաժեշտ է ընդունել մի քանի օրենքներ, որոնք պետք է կարգավորեն այդ բնագավառը և վերացնեն ծառայություններ մատուցող ընկերությունների մենաշնորհային դիրքերը, որից հետո «Գազպրոմ»-ն այլևս սպառողին որպես գազ մատակարարող միակը չի լինելու: Եվ ոչ միայն միակը չի լինելու, այլև պարտադիր պայման պետք է լինի, որ նվազագույնը երեք ընկերություններ լինեն, որոնք անմիջապես սպառողին գազ են մատակարարելու: Եվ ասեմ, որ այս ամենը միանգամայն հնարավոր է։ Այս մասին դեռևս 2018թ. առաջարկություն էի ներկայացրել վարչապետին, սակայն կառավարման համակարգը այնպիսին է, որ առաջարկությունդ ոչ միայն վարչապետին չի հասնում, այլև այն իրավասու մարմինը, որին վերահասցեագրում են, կա՛մ խափանում է, կամ էլ ի զորու չէ որևէ առաջարկի հիման վրա խելամիտ նախաձեռնություն պատրաստելու և ներկայացնելու վարչապետին:

– Վարչապետին ուղարկված Ձեր առաջարկությունը հիմնավորե՞լ էիք, քանի որ ակնհայտ է, որ այն լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, որպեսզի ավելի հասկանալի դառնա:

–  Ինչպես հայտնի է, ծառայություններ մատուցող երկու ընկերություն կա՝ ՀԷՑ-ը և «Գազպրոմ Արմենիան»: Այս ընկերությունների ունեցած դիրքը և նրանց համար ժամանակին ստեղծված օրենսդրական ամբողջ փաթեթը՝ սկսած պայմանագրերի նմուշներից, որոնք կնքվում են սպառողների հետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծել է ի շահ նրանց, իսկ գազի և էլէներգիայի տեղափոխման համակարգը մենաշնորհային է, պատկանում է նրանց, որևէ այլ ընկերություն դրանցից չի կարող օգտվել: Այս երկու ընկերությունների դիրքը ցցուն մենաշնորհային է, քանի որ նրանցից կախված է Հայաստանի ամբողջ տնտեսությունը: Իսկ տնտեսությունը օրենսդրորեն պաշտպանված չէ այս ընկերությունների կամայականություններից: Կառավարությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է ձեռնամուխ լինեն փոխելու այս ընկերությունների և սպառողների միջև կնքվող պայմանագրերի բովանդակությունը, որտեղ պետք է հստակ դրվեն և՛ ծառայություն մատուցողի, և՛ սպառողի շահերը հավասարապես, որը կբխի երկուսի շահերից էլ՝ առանց ոտնահարելու մյուսի շահերը, ինչը այժմ բացակայում է: Երկրորդ՝ պետք է ընդունել օրենք՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարման բնագավառում արմատական փոփոխություններ կատարելու նպատակով: Պետք է մատակարար ընկերություններին տարանջատել՝ սպառողին անմիջապես մատակարարող և մինչև սպառողը էլէներգիայի և բնական գազը փոխադրողների: Առաջին՝ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններ, երկրորդ՝ բարձր լարման էլեկտրաէներգիա մատակարարողներ՝ այն ընկերությունն է (ներկայումս ԲԷՑ, պետական ընկերություն) կամ ընկերությունները, որոնք 110 կամ 220 կվ էլէներգիան տեղափոխում են մինչև բնակավայրեր: Երրորդ՝ բնակավայրերում՝ մինչև սպառող օբյեկտներին և տներին, շենքերին հասցնող ընկերություններ, և չորրորդ՝ անմիջապես սպառողին հասցնող ընկերություններ: Ստացվում է 4 աստիճանի համակարգ՝ արտադրող և անմիջական սպառող միջակայքում: Այս սխեման վերաբերում է նաև բնական գազի մատակարարմանը: Նշված տարանջատումը հնարավորություն կտա ձերբազատվել մեկ ընկերության մենաշնորհային վիճակից և մեծացնել մրցակցությունն ու էժանացնել էներգիայի և գազի վաճառքի գները: Միևնույն ժամանակ պետք է օրենքները հնարավորություն տան, որպեսզի էներգետիկ միավորների տեղափոխման կոմունիկացիաները հասանելի դառնան ցանկացած ընկերության համար, որը կցանկանա այդ բնագավառում գործարարությամբ զբաղվել: Օրինակ՝ բոլոր գազատար խողովակներից պետք է հնարավորություն ունենա օգտվելու ոչ միայն խողովակաշարի սեփականատերը, այլև ցանկացած ընկերություն: Նույնը վերաբերում է նաև էլեկտրաէներգիայի տեղափոխմանը:

– Հեղափոխությունից անցավ արդեն շուրջ երկու տարի, սակայն գազային կախվածությունը դեռևս մնում է նույն վիճակում, իսկ գազային պայմանագիրն էլ՝ անփոփոխ:

– Ինչպես արդեն նշեցի, պետք է չեղարկվի գազային պայմանագիրը, դա միակ ճանապարհն է: Այո, հեղափոխությունից անցել է երկու տարի, իրականում մեկուկես տարի, քանի որ 2018թ. դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո իրական իշխանության տեր դարձավ հեղափոխական երիտասարդությունը: Չնայած որ վարչապետ Փաշինյանը բազմահմուտ քաղաքական գործիչ է և նվիրված արդար Հայաստան կառուցելու գործին, սակայն նրա որդեգրած քաղաքականությունը պետության կառավարման գործում հեղափոխական չդարձավ, նա որդեգրեց պետությունը անցնցում առաջ տանելու եղանակը՝ այս ընթացքում իրականացնելով օրենսդրության փոփոխմամբ կազմաքանդելու գողապետական համակարգը: Սակայն նա ըստ երևույթին մի բան հաշվի չէր առել՝ այդ համակարգի և քրեաօլիգարխիայի մահու-կենաց պայքարը իրենց՝ ժողովրդից կողոպտած ունեցվածքը և ձեռք բերած դիրքերը պահպանելու համար շատ դաժան է լինելու: Առկա գազային, այդպես անվանենք, վիճակը ծնունդ է այդ նույն համակարգից, որը իր իշխանությունը պահելու և ժողովրդին կողոպտելու և անհագուրդ հարստանալու մոլուցքով տարված, բռնել էր Հայաստանի շահերը, մեղմ ասած, անտեսելու դիրքորոշում և անվերապահորեն կատարում էր օտարի թելադրանքը: Գազային նշված պայմանագիրը պարզապես դավաճանություն է մեր պետության նկատմամբ: Դավաճանություն միայն մարտի դաշտում չի կատարվում, սա էլ է դավաճանություն, քանի որ ամբողջովին հակասում է մեր պետության շահերին, որը լուրջ խոչընդոտ էր և է այլընտրանքային գազամատակարարում ունենալու, տնտեսության զարգացման, ազատ տնտեսական, մրցակցային դաշտ ստեղծելու և մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությանը:
Այդ պայմանագիրը իրականացնող բոլոր օղակները՝ նախապատրաստողներ, կնքողներ, Ազգային ժողովի կողմ քվեարկած պատգամավորներ, Սահմանադրական դատարանի կողմ քվեարկած անդամներ, որոնք տվել են դրական կարծիք, որ պայմանագիրը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, բոլորը անխտիր պետք է կանգնեն պատասխանատվության առաջ նախ՝ որպես դավաճաններ, որոնք գործել են Հայաստանի շահերի դեմ, և երկրորդ՝ որ հետագայում որևէ պաշտոնյա մտքով չանցկացնի Հայաստանի շահերի դեմ գործել:

– Պարոն Գաբրիելյան, իսկ ի՞նչ կասեք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման մասին։ «Գազպրոմի» հայտից հետո իրենք որոշակի հիմնավորումներ բերեցին, հակադարձեցին, բայց միևնույն է՝ համաձայնեցին, որ գազը թանկանա:

– Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարիներ շարունակ եղել է «Գազպրոմի» կցորդը և մնում է: Հեղափոխությունից հետո ստեղծվեց մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում էր գնագոյացման ամբողջ ցիկլը և հանգել էր այն եզրակացության, որ գազի գինը կարելի է 18 դրամով նվազեցնել: Ինչ արեց հանձնաժողովը, այդ խումբը ցրվեց, իսկ իրենք այժմ գազի գինը սպառողի համար ավելացնում են և ընդունում են հերոսական կեցվածք: Այդ հանձնաժողովը պետք է լուծարվի և կազմավորվի նոր հանձնաժողով՝ նոր մտածելակերպով և մոտեցումներով, որի համար առաջնայինը պետք է լինի պետության և ժողովրդի շահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում