Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովին համաժամանակյա անցկացվում են սպորտային և այլ միջոցառումներ

FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովին 
համաժամանակյա անցկացվում են սպորտային և այլ միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովին համաժամանակյա անցկացվում են շախմատի մրցաշար, ֆուտբոլի, բռնցքամարտի և գիտության ժամեր, յոգայի դասընթաց։ 

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

«Արմենպրես»-ի հետ զրույցում կոնֆերանսի կազմակերպիչներից Նարե Դովլաթյանը նշեց՝ դրանով նպատակ ունեն ցույց տալ տարբեր ոլորտներում կանանց և աղջիկների  ներգրավվածությունը, որը կարող է ոգևորիչ լինել իգական սեռի մյուս ներկայացուցիչների համար։

«Ունենք իգական   սեռի շախմատի երկու չեմպիոն։ Հյուրերը կարող են իրենց ուժերը փորձել միմյանց հետ։ Ուզում ենք ցույց տալ թե ինչքան տարբեր ոլորտներում ունենք խելացի աղջիկներ»,- նշեց Դովլաթյանը։

«Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամի մարզային ծրագրերի մասնագետ Նանե Կոստանյանը, խոսելով աղջիկների ֆոտբոլում ներգրավվածության մասին, նշեց, որ հայ աղջիկները սպորտում հաջողություններ գրանցելու մեծ ներուժ ունեն։ 

Արմավիրի մարզի Բագարան քաղաքի երիտասարդ աղջիկները մասնակցել են Հայաստանի ֆուտբոլի առաջնությանն ու հաղթել։ Համաժողովին էլ հյուրերի հետ կիսվում են իրենց փորձով՝ նրանց հետ մեդիտացիա անցկացնելով բեմից: Դա հյուրերին լիցքաթափելու, լարվածությունը թեթևացնելու համար է։ Աղջիկները նշում են՝ հյուրերը հնարավորություն ունեն գալ և իրենց ուժերը փորձել ֆուտբոլում։ 

«Շունչ» յոգա կենտրոնի մասնագետ Լիզա Բոշկեզենյանը ընդգծեց, որ  իրենց և շատ այլ ընկերությունների կոնֆերանսը հնարավորություն տվեց միանալով կիսվել և իրենց խոսքը հասցնել հանրությանը։ Կենտրոնը նպատակ ունի կանանց և աղջիկների շրջանում մեծացնել յոգայի հանդեպ հետաքրքրությունը։ Բոշկեզենյանը վստահեցնում է՝ յոգան օգնում է մտավոր զարգացվածությանը, ներդաշնակ լինելուն, կենտրոնացում զարգացնելուն, առողջական խնդիրները լուծելուն։ 

Հայաստանում հուլիսի 30-31-ն առաջին անգամ անցկացվում է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը, որի ընթացքում ամփոփվելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։

Համաժողովի գլխավոր նպատակներն են՝ բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելը, կրթության թիրախավորումը՝ որպես հիմնական ուղի, տարբերության և ներառականության խթանումը վաղ տարիքից, խոցելի խմբերի հզորացումը և որակավորումը, աշխատանքի և ցանցային հնարավորությունների ստեղծումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]