211652_close_icon
views-count1266 դիտում article-date 12:34 17-02-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 17-ին, ժամը 05:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: *** Փետրվարի 17-ին, ժամը 01:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս-Ալագյազ ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes c» մակնիշի ավտոմեքենան: *** Փետրվարի 17-ին, ժամը 01:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր-Չքնաղ ճանապարհին մեքենաներն արգելափակվել են ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա, 15 ուղևորի տեղափոխել են Ապարան քաղաք:

Նմանատիպ նյութեր