ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է: Վերջինս մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։
«Առաջին լրատվական»-ը հարցախույզ անցկացրեց քաղաքացիների շրջանում` հասկանալու, ինչպես են վերաբերվում Ծառուկյանի կալանավորմանը: Քաղաքացիները տարբեր կարծիքներ հայտնեցին հարցի վերաբերյալ` դրական, բացասական, չեզոք: Քաղաքացիներից ոմանք անգամ տեղյակ չէին, որ Ծառուկյանը կալանավորվել է:
Մանրամասները` տեսանյութում