211652_close_icon
views-count1161 դիտում article-date 20:41 08-07-2019

Լիտվայում ՀՀ դեսպանը քաղաքապետ Վիտալիուս Գաիլիուսի հրավերով այցելել է Յոնիշկիս և մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 6-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Յոնիշկիսի քաղաքապետ Վիտալիուս Գաիլիուսի հրավերով այցելեց Յոնիշկիս, որտեղ մասնակցեց քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Այցի ընթացքում դեսպան Մկրտչյանը կարճատև առանձնազրույց ունեցավ լիտվացի բասկետբոլիստ Արվիդաս Սաբոնիսի հետ, որի արդյունքում պայմանավորվածութուն ձեռք բերվեց առաջիկայում հանդիպելու և համատեղ հնարավոր նախաձեռնությունների վերաբերյալ քննարկումներ ծավալելու շուրջ: Դեսպան Մկրտչյանն այցելեց նաև քաղաքի բասկետբոլի վերակառուցված թանգարան, քաղաքապետ Վիտալիուս Գաիլիուսի ուղեկցությամբ շրջեց տոնական Յոնիշկիսում և ողջունեց քաղաքացիներին: Կարևորելով Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը՝ Յոնիշկիսի քաղաքապետն այս ուղղությամբ տարբեր նախաձեռնություններով հանդես գալու պատրաստակամությունը հայտնեց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր