News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան թաղամասից 2016թ. մարտի 24-ին անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված եւ մի քանի օր անց մահացած հեծանվորդ 21-ամյա Արա Փափազյանին վրաերթի ենթարկելու կասկածանքով ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության հատուկ պահպանման տարածք են տեղափոխված «Մերսեդես-Բենց» մակնիշի եւ «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենաներ: NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ մեքենաների վրա վրաանցմանը եւ քարշակմանը բնորոշ առանձնահատուկ մեխանիկական բնույթի վնասվածքներ եւ հետքեր չեն հայտնաբերվել:

«Վրաերթի կասկածանքով ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության հատուկ պահպանման տարածք տեղափոխված «Մերսեդես-Բենց» մակնիշի եւ «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենաների եւ «SALCANO» մակնիշի երկանիվ հեծանվի վրա վրաերթին, վրաանցմանը եւ քարշակմանը բնորոշ առանձնահատուկ մեխանիկական բնույթի վնասվածքներ եւ հետքեր չեն հայտնաբերվել»:

Նշենք, որ 21-ամյա Արա Փափազյանի մահվան գործով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է: Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները, սակայն, դեռեւս հայտնի չէ որպես մեղադրյալ ներգրավվելու ենթակա անձը՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին: Հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ շարունակել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին:

Արա Փափազյանի մահվան գործով հարուցված քրեական գործի նախաքննութունը մեկ տարուց ավելի շարունակվում էր:

Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Արա Փափազյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների խանգարումից: Դատահետքաբանական, դատաքիմիական եւ մանրաթելային համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժողի հագուստի, կոշիկների եւ ժամացույցի վրա ավտոմեքենայի կամ հեծանիվի անվադողերի նախշանկարների հետքեր չեն հայտնաբերվել:

Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում թույլ տված, հեծանվորդին վրաերթի ենթարկած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել բազմաթիվ վկաներ, ստուգվել աշխատանքային մի շարք վարկածներ:

Արա Փափազյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով` Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս եւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից:

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արան 2016թ. մարտի 24-ին՝ դեպքի օրը, հեծանվով գնացել էր ընկերներին տեսնելու: Ըստ ընկերների պատմածի` այդ օրը եղանակը լավ է եղել եւ նա ցանկացել է ականջակալով երաժշտություն լսելով` հեծանիվ վարել եւ որոշել է գնալ ընկերներին տեսակցության, տունդարձի ճանապարհին էլ նրան գտել են սյան մոտ անգիտակից ընկած:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Արա Փափազյանի հարազատները ասել էին, որ դեպքի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ ունեն, սպասում են նախաքննության ավարտին: 21-ամյա Արա Փափազյանը ԵՊՀ ֆիզիկայի բաժնի երկրորդ կուրսի ուսանող էր: Տան փոքր երեխան, ունի իրենից մեծ քույր: Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 24-ին Արա Փափազյանին գտել են Ավանի Սաֆարյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի մոտ գտնվող սյան կողքին անգիտակից ընկած: Նա 2016թ. մարտի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ