Տեսանյութում առանց համարանիշների ավտոմեքենա վարող ոստիկանը ենթարկվել է կարգապահական տույժի
15:16, 27 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում ապրիլի 26-ին տեսանյութ է հրապարակվել, որ ոստիկանության համազգեստով մի երիտասարդ վարում է առանց հաշվառման համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։
Պարզվել է, որ «Մերսեդեսը» վարած անձը հանդիսանում է ոստիկանության զորքերի զինծառայող, ոստիկանության սերժանտ Արմեն Թովմասյանը։ Նա հիշյալ արարքը կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում