ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի եզրափակիչ փուլի մրցաշարային աղյուսակը:
Загружается новость ... "Лево"
Վեցերորդ տուրում հայաստանցի շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Արոնյանն ունի 4 միավոր և կես միավորի տարբերությամբ գերազանցում է մրցաշարի ութ մասնակիցներին։
Յոթերորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապպորտի հետ:–0–