Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Պատմության մեջ, Ղարաբաղից բացի, չկա այլ օրինակ, երբ պարտվողն ավելին է ստանում, քան հաղթողը. ինչո՞ւ

«Որովհետև Հայաստանի երեք նախագահները՝ Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան, ճակատագրապաշտ են, ֆատալիստ լեզվով են խոսել։ Ամբողջությամբ զիջումներ են, 1991-ից մինչև 2018 թվականը Հայաստանի դիվանագիտությունը զիջողական դիվանագիտություն է եղել։ Ինչպե՞ս կարելի է մի կողմից՝ հաղթել ռազմաճակատում և մյուս կողմից՝ ունենալ այսպիսի տկար դիվանագիտություն»։

Մինսկի խմբի համանախագահների վերջին վիճահարույց հայտարարությանն արդեն անդրադարձել ենք մեր նախորդ վերլուծության մեջ։ Դրանում, գոնե մեզ համար, վիճելի երկու հանգամանք կար՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային ձևաչափի և հիմնախնդրի հանգուցալուծման սկզբունքների ու տարրերի հետ։ Երեքշաբթի՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում՝ Արցախի նախագահի նստավայրում, տեղի ունեցավ իր բնույթով աննախադեպ միջոցառում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ։ Նիստի բացմանը երկու ղեկավարները հանդես են եկել ելույթներով։ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է Ղարաբաղյան գործընթացի հետ կապված երեք կարևոր կետերի՝ բանակցային ձևաչափին և Արցախի ներգրավվածության կարևորությանը, հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին ու տարրերին և «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» հարցին։

Խոսելով հայտնի Մադրիդյան սկզբունքներում և Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների նախագահների՝ 2009-2012 թթ. արված 5 հայտնի հայտարարություններում ամփոփված 3 սկզբունքների և 6 տարրերի մասին՝ Փաշինյանն ասել է, թե կարևորագույն հարց է՝ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է դրանք՝ որպես բանակցային գործընթացի հիմք, բայց «այս հարցին ի պատասխան՝ մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների»։ Վարչապետը մեկնաբանությունների, տարընթերցումների խնդիր է տեսնում այդ սկզբունքներում՝ ասելով, թե Ադրբեջանը անընդունելի ձևով է դրանք մեկնաբանում։ Եվ ընդհանրապես վերջին 10 տարիներին դրանք «ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը»։

Բայց ի՞նչը հստակ չէ այդ տարրերում, և ո՞ր կետն է տարընթերցման տեղիք տալիս։ Չէ՞ որ գոնե հիմնախնդրի երկու ամենակարևոր բաղադրիչների՝ տարածքների և կարգավիճակի հարցերի վերաբերյալ ձևակերպումների տրամաբանությունը բավական հստակ է։ Թե՛ Մադրիդյան սկզբունքներում, թե՛ դրանց հիման վրա մշակված նախագծերում, օրինակ՝ Կազանյան փաստաթղթում կամ որպես «Լավրովի պլան» հայտնի ռուսական ծրագրում, թե՛ վերոնշյալ 5 հայտարարություններում և թե՛ համանախագահների մի շարք հայտարարություններում հստակ նշված է, որ հիմնախնդրի կարգավորումը պիտի ներառի նախկին ԼՂԻՄ-ի շրջակա տարածքների «վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո», Լեռնային Ղարաբաղը պիտի ստանա «ժամանակավոր կարգավիճակ», իսկ վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցով հանրաքվեն նախատեսվում է անցկացնել ապագայում. որևէ հստակ ժամկետ նշված չէ։ Այսինքն՝ հայկական կողմին առաջարկվում է հանձնել վիճելի շրջանները՝ անորոշ խոստումների դիմաց։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ քաղաքագետ, Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ Կայծ Մինասյանը:

Image result for Կայծ Մինասյան

– Կայծ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե կարգավորման սկզբունքների ու տարրերի հետ կապված հարցը պարզաբանման կարիք ունի, տարբեր կերպ են մեկնաբանվում, տարընթերցումներ կան և այլն։ Համաձա՞յն եք դրա հետ։ Ի՞նչը հստակ չէ։

– Նախ՝ պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, անում է, և ինչ որ անում է, ասում է դրա մասին։ Այսինքն՝ վարչապետն իսկապես անկեղծությամբ, թափանցիկ քաղաքականություն է առաջ տանում, որպեսզի հստակեցվեն Ղարաբաղի ամբողջ հիմնահարցի վերաբերյալ բանակցությունները։ Իր ելույթով նա ցույց տվեց, որ որակապես մի նոր փուլ է սկսվում Ղարաբաղի ու Հայաստանի միջև և բանակցային գործընթացում։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր մոտեցումը կամ քաղաքականությունը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ բոլորովին տարբերվում է նախորդ երեք նախագահների քաղաքականությունից, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շեշտը դնում է այդ նոր փուլի վրա՝ ասելով, որ Հայաստանն ու Արցախը ինքնիշխան պետություններ են, և միասին մեր վերջնանպատակը պիտի լինի ինքնիշխան և միացյալ Հայաստանը։ Կարծում եմ՝ Փաշինյանն այս միացյալ գաղափարի ռազմավարությունն է առաջ տանում՝ կամաց-կամաց անկյուն դնելով Մինսկի խմբի այսօրվա արդյունքները։

Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի ելույթները փաստում են, որ այն, ինչ եղել է 1991-ից ի վեր՝ մինչև 2018 թվական, այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանները իսկապես չեն ծառայել Հայաստանի և Արցախի շահերին՝ բացի այն հանգամանքից, որ որոշ ժամանակ ենք շահել։ Բայց եթե կազմենք Հայաստանի դիվանագիտության սխալների ցանկը՝ շատ երկար ցանկ կստացվի։ Շատ երկար։ Եվ վարչապետը որպես ժառանգություն ստացել է այդ սխալների ամբողջ ցանկը։ Սխալներից էին, օրինակ, Արցախի անկախությունը չճանաչելը 1994-ից ի վեր, Արցախի իշխանություններին բանակցություններից դուրս թողնելը, Նախիջևանը չազատագրելը 1992-93 թթ. և այլն, և այլն։ Եվ Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ միջնորդներին՝ Մինսկի խմբի համանախագահներին, որ իրենց եղածը մինչև այսօր սխալ է, շփոթության մեջ է դնում ամբողջ պրոցեսը, մութ բաժիններ կան, և անհասկանալի են արդյունքները հայկական կողմի համար։

Մեկ հարց կա, որն ամբողջ հայությունը պիտի ուղղի թե՛ համանախագահներին, թե՛ միջազգային հանրությանը. արդյոք հայերն իրավունք ունե՞ն պատերազմը հաղթելու, թե՞ ոչ։ Ղարաբաղյան հարցի բուն էությունը սա է։ Եթե այո՝ ասեք։ Եթե ոչ՝ ուրեմն ձեր պատասխանատվության վրա ենք դնում Ղարաբաղում ապագա նոր ողբերգությունը թե՛ հայերի և թե՛ ադրբեջանցիների համար։ Ուզում եմ ասել, որ ռազմական պատմության մեջ չկա այնպիսի օրինակ, որ պարտվող կողմն ավելին է ստացել, քան թե հաղթող կողմը՝ բացի Ղարաբաղից։ Ինչո՞ւ։ Ասեմ, թե ինչու։ Որովհետև Հայաստանի երեք նախագահները՝ Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան, ճակատագրապաշտ են, ֆատալիստ լեզվով են խոսել։ Ու թեև իրենց այնպես են դիրքավորել, թե իբր զորավոր են, ոչ մի զիջում չեն անելու, բայց ամբողջությամբ զիջումներ են, 1991-ից մինչև 2018 թվականը Հայաստանի դիվանագիտությունը զիջողական դիվանագիտություն է եղել։ Այսինքն՝ ինչպե՞ս կարելի է մի կողմից՝ հաղթել ռազմաճակատում և մյուս կողմից՝ ունենալ այսպիսի տկար դիվանագիտություն։ Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբից մինչև այսօր խոսում է մեր կողմից տարածքային զիջումների անխուսափելիության, հող հանձնելու մասին՝ անտեսելով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը, որը մեզ համար առաջնայինն է հիմնախնդրի կարգավորման համատեքստում։ Ըստ նրա՝ Ղարաբաղին կբավարարի ինքնավար մարզ ունենալը Ադրբեջանի կազմի մեջ։ Ուղղակի անպատասխանատու խոսքեր։ Հետո եկավ Ռոբերտ Քոչարյանը՝ ադրբեջանական կողմի հետ մշակելով Մադրիդյան սկզբունքները, բայց Մադրիդյան սկզբունքներն ամենևին էլ բարենպաստ չեն մեզ համար։ Կրկնեմ ասածս՝ պարտվող կողմն ավելի է շահում, քան թե հաղթող կողմը։ Հետո եկավ Սերժ Սարգսյանը։ Ի՞նչ արեց նա։ Փորձեց գործի մեջ դնել Մադրիդյան սկզբունքները, որպեսզի լավ աշակերտ լինի Ռուսաստանի աչքին։ Խոսքը Կազանի փաստաթղթի, «Լավրովի պլանի» շուրջ բանակցությունների մասին է։ Բայց չստացվեց, որովհետև թավշյա հեղափոխությունը, հայ ժողովրդի ինքնությունը, պատմությունը չի կարող այդ տկար լեզվով խոսել միջազգային համայնքի հետ։ Թավշյա հեղափոխությունը, որ արժանապատվության, ազատության, ժողովրդավարության հաղթանակն է, չի կարող համադրվել զիջողական քաղաքականության հետ։ Թավշյա հեղափոխությունն ունի իր ռազմական և դիվանագիտական բաժինը, որ այսօր գործադրվում է ղարաբաղյան բանակցություններում։ Եվ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում, և ամբողջ հայությունը պիտի քաջալերի նրան, որպեսզի այդ պրոցեսը որակապես նոր փուլի մեջ մտնի, որովհետև մեր դիվանագիտությունն իսկապես լուրջ վերանայման կարիք ունի։ Ի՞նչ է տվել Ադրբեջանը 1992-ից մինչև 2018 թվականը։ Պարտվեց պատերազմը։ Շատ լավ։ Հայերը հաղթեցին։ Բայց հետո ի՞նչ է զիջել մեզ։

– Համենայնդեպս, որևէ իրավունք չի զիջել։

– Այո։ Այո, 1993-ին, երբ ադրբեջանցիները կորցրին Քարվաճառը, գնացին հետ՝ հարձակվելու Աղդամի ուղղությամբ, հետո կորցրին Աղդամը, շարունակեցին ռազմական գործողությունները դեպի Ֆիզուլի ու կրկին պարտություն կրեցին, և այսպես շարունակ։ Եվ ամեն անգամ պարտվելով՝ այդ միտքը մնաց ադրբեջանցիների ուղեղներում։ Այսինքն՝ իրենց մտքի մեջ տակավին 94 թվականը կա։ Իսկ մենք 94-ից մինչ այսօր ապրեցինք առօրյա կյանքով՝ կարծելով, թե պատերազմը վերջացել է, մենք հաղթեցինք, ուրեմն ուրիշ բանի մասին է պետք խոսել։ Ոչ, ճիշտ հակառակը, որովհետև մենք ի սկզբանե սխալներ ենք թույլ տվել։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է սրբագրի այդ սխալները։

– Թույլ տվեք որպես Ձեր մտքի շարունակություն մի նկատառում անել, քանի որ շատ կարևոր հարց բարձրացրիք։ Ստացվում է, որ շուրջ 20-25 տարի Հայաստանի ղեկավարությունը բանակցել է Արցախի հարցի շուրջ, և պարզվում է, որ բանակցել է բացարձակապես ադրբեջանամետ, Ադրբեջանի շահերից բխող ծրագրի շուրջ։ Դուք անշուշտ գիտեք, թե վերջին ամիսներին ինչ քննարկումներ, բանավեճեր են ընթանում «Ղարաբաղը հանձնելու» վերաբերյալ դավադրության տեսությունների համատեքստում, թե՝ Նիկոլ Փաշինյանը զիջումների կգնա, որովհետև իր քաղաքական «կնքահայրը» Տեր-Պետրոսյանն է, նա կշարունակի Տեր-Պետրոսյանի քաղաքականության ժառանգականությունը Ղարաբաղի հարցում։ Բայց իրականում տեսնում ենք, որ ըստ էության՝ Տեր-Պետրոսյանի դպրոցի օրինակելի աշակերտներն ավելի շատ Քոչարյանն ու Սարգսյանն են, որովհետև, ինչպես Դուք նկատեցիք, ճակատագրապաշտության ու Մինսկի խմբին հպատակվելու քաղաքականությունը հենց նրանք են շարունակել՝ ընդունելով Մադրիդյան սկզբունքները և որևէ կերպ դրանք չվիճարկելով։

– Եթե այսպես շարունակվի, Նիկոլ Փաշինյանը կդառնա առաջին պետական այրը Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Պետական ասելով՝ նկատի ունեմ նաև հեռատես։ Որովհետև մյուսները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, միայն իրենց անձնական շահերով են առաջնորդվել, և անշուշտ, Նիկոլ Փաշինյանը «կնքահայր» չունի։ Ընդհակառակը՝ նա ուզում է ազատվել այդ «կնքահայրությունից», որովհետև ուրիշ ճար չունի։ Նա նայում է դեպի ապագան և առաջնորդվում է միայն ու միայն Հայաստանի և Արցախի ինքնիշխանության առաջնահերթություններով։ Եվ քանի որ Տեր-Պետրոսյանը (պրո-ելցինյան), Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց շահերը տեսան միայն Ռուսաստանի հետ, ինքն ուզում է անջատել այդ մոտեցումը և ուզում է ցույց տալ, որ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց տարբերությամբ նույն պնակի մեջ են ուտում իրենց ապուրը։

Ուզում եմ ասել, որ Հայաստանի քաղաքական պատմության մեջ հայերը միշտ ունեցել են երկու քաղաքական զարգացման գործընթացի մոդել։ Առաջինը՝ Հայաստանը և Ռուսաստանը փոխկապակցված են։ Այն, ինչ անցնում է Ռուսաստանը, պիտի անցնի Հայաստանը։ Այն, ինչ ծառայում է Ռուսաստանին, Հայաստանի համար լավ է։ Այսինքն՝ Հայաստանը դարձավ գործիք, և նախքան որոշում կայացնելը պիտի հարցնենք Ռուսաստանի կարծիքը։ Տեր-Պետրոսյանը, քանի որ շատ մոտ էր Ելցինին, դրեց նման գործելաոճի հիմքերը։ Քոչարյանն ու Սարգսյանը շարունակեցին նույն գործելաոճը, և Հայաստանը դարձավ «ոչ ինքնիշխան պետություն», գործիք Ռուսաստանի ձեռքին։ Երկրորդ զարգացման պրոցեսը հետևյալն է՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, Հայաստանը ո՛չ ռուսամետ է, ո՛չ եվրոպամետ, ո՛չ ամերիկամետ։ Հայաստանը հայամետ է։ Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, գործիք չէ։ Հայաստանն ուզում է լավ լինել Ռուսաստանի հետ անվտանգության հարցերի շուրջ, Հայաստանն ուզում է լավ լինել եվրոպական երկրների և ինչու չէ՝ Միացյալ Նահանգների հետ ժողովրդավարության գետնի վրա, Հայաստանն ուզում է լավ հարաբերություններ ունենալ Իրանի հետ, որովհետև Իրանը առանցքային գործընկեր է և քիչ հարևան բարեկամներից, և այլն, և այլն։ Բայց քանի որ նախկին իշխանությունները, որ պատասխանատու են այս ամենի համար և մինչ օրս պատասխան չեն տվել իրենց թույլ տված սխալների համար, տեղեկատվական պատերազմ են սկսել Փաշինյանի դեմ, թե՝ վտանգի մեջ է դնում Հայաստանը։ Բայց ի՞նչ արդյունքի են իրենք հասել Մինսկի խմբի ամբողջ պրոցեսի ընթացքում։ Այսինքն՝ Հայաստանի դիվանագիտությունը պետք է ասի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և Ռուսաստանին, որ ձեր մոտեցումը, ձեր արդյունքը եղավ ապրիլյան քառօրյա պատերազմը։ Սա է 25 տարվա պատմության դիվանագիտության արդյունքը։

– Բայց հիմա երբ համանախագահները կոչ են անում մեզ բանակցային ձևաչափը փոխելու մասին «միակողմանի հայտարարություններ» չանել, նշում են տարածքների վերադարձի մասին՝ չհստակեցնելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Բաքուն էլ մեկնաբանում է, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարող քննարկվել ի վնաս Ադրբեջանի տարածքային ամբողջականության, սրանով չե՞ն խրախուսում Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիայի։

– Անշուշտ, քաջալերում են։ Դա եմ ուզում ասել՝ 1992-94-ից մինչև 2018 թվականը, ամբողջ դիվանագիտական պրոցեսի ընթացքում մենք տկար, ֆատալիստ լեզվով ենք խոսել, քաջալերել ենք ադրբեջանցիներին, որ մնան իրենց կոշտ դիրքորոշման մեջ և անեն, ինչ ուզեն՝ հրադադարի խախտումներ, սադրանքներ, դիվերսիոն հարձակումներ, քառօրյա պատերազմ՝ հաճախ կամ անընդհատ հայհոյելով հայերին։ Եվ Հայաստանի ղեկավարությունը՝ Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան, ընդունեցին այդ բոլոր հայհոյանքները։ Ոչ մի արձագանք, ոչ մի պատասխան։ Եվ թմբիրի մեջ դրեցին հայ ժողովրդին։ Սա է իրականությունը։ Ես հույս ունեմ, որ պատմությունը շատ կոշտ ու անողոքաբար կդատի այս երեք նախագահներին։

Հիմա արդեն գիտենք, որ ելք կա, և ելքը սա է՝ գնալ Իրան և ասել, որ մենք պատրաստ ենք տարանցիկ երկիր լինել ձեր նավթի և գազի համար։ Սա նշանակում է ինքնիշխան պետություն և պետական մարդ լինել։ Կրկնում եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանն այսպես շարունակի, ինքն իսկապես կլինի պետական մարդ, որովհետև երբ նա խոսում է Ղարաբաղի մասին՝ ասելով, թե «ես լիազորված չեմ Ղարաբաղի ժողովրդի կողմից, որովհետև ես ընտրվել եմ միայն Հայաստանի քաղաքացիների կողմից», պարզ սկզբունք է դնում սեղանի շուրջ։ Սա ուղերձ է Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին, որոնց ժողովրդավարության մոդելն օրինակ է ամբողջ աշխարհում։ Սա փաստ է։ Չե՞ք հասկանում, պարոն Թրամփ, պարոն Մակրոն։ Չե՞ք հասկանում, որ ժողովրդավարությունը ստիպում է մեզ և ինձ, որպես վարչապետի, հարգել այդ սկզբունքը։ Փաշինյանն ասում է՝ ես կարող եմ Ադրբեջանի հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Հայաստանի դիվանագիտությանը կամ անվտանգությանը, բայց Ղարաբաղի անունից՝ ոչ, որովհետև ես լիազորված չեմ։ Սա պարզ ժողովրդավարական սկզբունք է։

– Այս իրավիճակում ո՞րը պիտի լինի Հայաստանի և Արցախի հաջորդ տրամաբանական քայլը։

– Ըստ իս՝ Հայաստանը պիտի մնա իր դիրքորոշման վրա, պետք է որակապես նոր փուլ բացվի Արցախի հարցում, և միջնորդները պիտի ընդունեն դա, որովհետև ուրիշ ճար չունեն։ Ինչո՞ւ. որովհետև իրենց կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, չի կարող պարտադիր որոշումներ ընդունել։ Ուրեմն ստիպված են հաշիվ առնել և լուծում գտնել Ղարաբաղի հարցի շուրջ։ Իսկ եթե դա հնարավոր չլինի, ու իրավիճակը տանի դեպի պատերազմ, ապա սա լուրջ հարց է։ Փարիզից խոսելն, իհարկե, շատ հեշտ է, բայց վստահ եմ, որ եթե հայերին ուրիշ ելք չտան, քան կռվելը՝ կկռվեն: Ադրբեջանցիները պետք է լավ մտածեն, որովհետև ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Դավիթ Տոնոյանը ֆատալիստ լեզվով չեն խոսում: Ուրեմն երկու տարբերակ կա. 1) կա՛մ ադրբեջանցիները հարձակվում են Արցախի վրա, 2) կա՛մ էլ հայերը կանխարգելիչ հարված են հասցնում («preemptive war»): Երկու տարբերակի դեպքում էլ ադրբեջանցիները պիտի հասկանան հայերի վճռականությունը:

– Իսկ պե՞տք է ընդհանրապես վերանայվեն Մադրիդյան սկզբունքները։

– Երբ կարդում ես Նիկոլ Փաշինյանի ելույթը, տպավորություն է, որ կարծես թե Մադրիդյան սկզբունքները պիտի կամաց-կամաց մոռանանք։ Նոր փուլը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, նշանակում է, որ նոր սկզբունքներ են պետք, որովհետև Մինսկի խմբի առաջարկած տարբերակն անկարելի է գործադրել, մանավանդ որ ադրբեջանական կողմը ոչ մի անգամ չխոսեց Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու պատրաստակամության մասին։ Ուրեմն անիմաստ է խոսել։ Եվ ես կարծում եմ, որ Մադրիդյան սկզբունքները պետք է մոռանալ, այսինքն՝ փաստ է, որ Հայաստանի դիվանագիտությունը պիտի մնա իր դիրքորոշման վրա, միջնորդներին պետք է ասել, որ ձեր արդյունքը եղել է քառօրյա պատերազմը, և եթե պետք է գնանք դեպի նոր պատերազմ՝ դա ձեր պատասխանատվությունն է, մենք պատասխանատու մեզ չենք զգում։ Ուրեմն երեք բան պիտի ասվի։ Առաջինը՝ մենք մնում ենք մեր դիրքորոշման վրա, երկրորդը՝ պետք է ասել միջնորդներին, որ Մադրիդյան սկզբունքները պետք է պառակտենք կտոր կտորի, մինչև որ չչեզոքացվեն, որովհետև Արցախը չի մասնակցել Մադրիդյան սկզբունքների մշակմանը: Հնարավոր չէ իրագործել մի որոշում, եթե գլխավոր կողմը չի մասնակցել պրոցեսին: Շատ պարզ է: Ինչպես որ չի կարելի ստիպել որևէ մեկին անել այն, ինչ նա չի ցանկանում անել: Եվ երրորդը՝ մենք պետք է սկսենք նոր բանակցություններ, որովհետև մինչ օրս ընդունված միակ պաշտոնական փաստաթղթերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի 4 բանաձևերն են։ Եվ պատրաստ ենք սկսել բանակցությունները, այսինքն՝ առանց Հայաստանի մասնակցության, որովհետև, ինչպես գիտեք, «Հայաստան» բառը օգտագործվում է միայն մեկ անգամ, քանի որ 4 բանաձևերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հստակորեն հրավիրում է Բաքվին դիմել Արցախի իշխանություններին (այդ ժամանակ օգտագործվել է Ղարաբաղի բառը): Ուրեմն եկեք գնանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում