Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պակիստանը փորձում է եղբայրանալ ընդդեմ Հայաստանի. նոր մարտահրավե՞ր, թե՞ շանս

Վերջին երկու օրերին Բաքվում դիվանագիտական ակտիվ եռուզեռ է, որն ուղղակիորեն կապ ունի ԼՂ խնդրի, Հայաստանի անվտանգության հետ: Դեռ երեկ Բաքվում կայացել էր Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի ու Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ընթացքում ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը դարձյալ ասել է, թե «հայկական ուժերի ներկայությունը ադրբեջանական տարածքներում սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»:

Ադրբեջանի այս հռետորաբանությանը և ադրբեջանա-թուրքական ալյանսին վաղուց ենք սովոր, և Մամեդյարովի ասածներն իրենց մեջ որևէ նորություն չեն պարունակում: Սակայն Բաքվի այս օրերի իրադարձությունների հիմնական ինտրիգը ոչ թե Մամեդյարով-Չավուշօղլու, այլ` Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարների այսօրվա եռակողմ հանդիպումն էր, որի հակահայկական ենթատեքստն ակնհայտ է: Մևլութ Չավուշօղլուն այսօր Բաքվում հայտարարել է, թե Անկարան Քաշմիրի հարցում պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել Պակիստանին, իսկ ԼՂ հարցում` Ադրբեջանին: Պակիստանի ԱԳ նախարար Հավաջա Մուհամեդ Ասիֆը, համատեղ ասուլիսի ժամանակ, համակողմանի աջակցություն է խոստացել Բաքվի՝ ղարաբաղյան քաղաքականությանը, միևնույն ժամանակ ասել է, որ երեք երկրները համագործակցություն են ծավալելու ռազմաարդյունաբերության ոլորտում:

Այսպիսով` գործ ունենք ձևավորվող հակահայկական առանցքի հետ, որոնցից մեկի հետ Հայաստանն ուղղակի առճակատման մեջ է, Թուրքիայի հետ ունի կնճռոտ հարաբերություններ, իսկ Պակիստանն աշխարհի եզակի երկրներից մեկն է, որ չի ճանաչել Հայաստանի անկախությունը: Եռակողմ ալյանսի ձևավորումը խիստ ուշագրավ է, որովհետև գոնե մինչև վերջերս Բաքուն և Անկարան ԼՂ հարցում իրենց հույսը դրել էին Մոսկվայի վրա: Կարելի է ենթադրել, որ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ այդ հույսերն ի դերև են եղել: Ըստ ամենայնի` պակիստանյան խաղաքարտը Բաքուն և Անկարան դիվանագիտորեն փորձելու են օգտագործել Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար, որովհետև Իսլամաբադը գործնականում չի կարող ազդեցություն ունենալ ԼՂ կարգավորման գործընթացի վրա:

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Բաքվի ու Իսլամաբադի ցուցադրական մերձեցումը տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո, ինչը հուշում է, որ ԼՂ հարցում Ադրբեջանը, ըստ էության, հույսը կորցրել է նաև Եվրամիությունից, մանավանդ, որ եվրոպական ուղղությամբ ադրբեջանական դիվանագիտության ֆիասկոն ակնհայտ դարձավ հատկապես Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որի ամփոփիչ հռչակագրում միայն ընդհանրական արձագանք կար ԼՂ հակամարտությանը, իսկ Հայաստան-ԵՄ համաձայնագրում ղարաբաղյան հատվածը նույնիսկ բարենպաստ է հայկական շահերի տեսանկյունից, որովհետև, ըստ էության, միջազգայնորեն լեգիտիմացվում է Արցախի ինքնորոշման ճանաչման հեռանկարը:

Խնդիրն ունի նաև քաղաքակրթական բաղկացուցիչ, որովհետև` եթե Հայաստանը բարձրացնում է իր եվրաինտեգրման մակարդակը, ապա Ադրբեջանը մերձենում է Պակիստանի հետ, որն իր միջուկային պոտենցիալով հանդերձ, հուսալի գործընկեր չի համարվում միջազգային հարաբերություններում: Ակնհայտ է, որ հիմա Ադրբեջանը ոչ միայն արևմտյան աշխարհից է մեկուսանում, այլ նաև լրջագույն խնդիրներ ունի ռուսական ուղղությամբ: Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռյակի այսօրվա ֆորմալացումը, ինչքան էլ պարադոքսալ հնչի, նույնիսկ շանսեր է ծնում Հայաստանի համար, եթե, իհարկե, ԼՂ խնդրում Հայաստանը կարողանա օգտվել Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումների այսօրվա ներդաշնակությունից:

Շատ կարևոր է այն փաստի հրապարակային արձանագրումը, որ Հայաստանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, իսկ Ադրբեջանը փորձում է խնդրի լուծման բանալին փնտրել այլ ձևաչափերում, ընդ որում` ագրեսիվ ու ռազմատենչ հռետորաբանությամբ: Սա իսկապես բացառիկ հնարավորություն է, երբ Հայաստանը կարող է արդյունավետորեն փոխլրացնել արտաքին քաղաքականության ռուսական և եվրոպական ուղղությունները` իր սուբյեկտությունը մեծացնելու, Արցախի հարցում բարենպաստ դիրքեր ունենալու համար:

Բաքվի և Իսլամաբադի մերձեցումը նոր հեռանկարներ է բացում նաև հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար, որոնց քաղաքական և տնտեսական ներուժը բավականին մեծ է: Տարածաշրջանային զարգացումները թևակոխել են նոր փուլ, որը Հայաստանի համար ծնում է նոր մարտահրավերներ, բայց նաև` հնարավորություններ: Շատ բան կախված է Հայաստանի արտաքին քաղաքականության որակից և արդյունավետությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում