Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրոնի լիակատար ազատություն՝ խիստ ավանդապահ Շրի Լանկայում. մաս 1 (տեսանյութ)

Հասարակություն
IMG_8525

Ուզում եք սուր զգացողություններ, մուլտֆիլմերում ու ֆիլմերում տեսած ջունգլիների իրական պատկերներ, զարթնել կապիկների ձայնից, ձեր ծնկներին կերակրել բուրունդուկների, տեսնել հսկայական վարանների, զբոսնել փղի վրա կամ շոյել կոկորդիլոսին,  ուրեմն  ասիական էկզոտիկ կղզին՝ Շրի Լանկան ձեզ է սպասում: 9 6 Օդանավակայանից դուրս գալու առաջին իսկ վայրկյաններից խոնավության, անձրեւից թրջված խոտի ու ջունգլիների թավ հոտը միանգամից մտնում են թոքերդ ու պատում են ամբողջ մարմինդ ու մնում քեզ հետ մինչեւ ճանապարհորդության վերջ: Հենց առաջին իսկ  կիլոմետրը անցնելիս հասկանում ես՝ իրական ջուգլինելրում ես հայտնվել, իսկ արկածները դեռ առջեւում են: 1 Ասիայում գտնվող այս կղզին տարիներ շարունակ վայելում է ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համակրանքը: Շրի Լանկայում հանգիստը հատկապես գրավիչ է իր աննկարագրելի բնության, էկզոտիկայի ու, իհարկե, համեմատաբար մատչելության համար: Այստեղ  զբոսաշրջության համար բարենպաստ եղանակ է համարվում խոր աշունը, ձմեռն ու գարնան սկիզբը: Անձրեւի առատ տեղումներով հայտնի կղզում հոկտեմբեր ամսից մինչեւ ապրիլ տեղումներ գրեթե չեն լինում, Հնդկական օվկիանոսը այդ շրջանում հանգիստ է: Բայց եթե անգամ գնացել եք այն ժամանակ, երբ ծովն ալեկոծ է, եւ ամեն օր անձրեւ է գալիս, հոգ չէ, ամեն ինչ հիասքանչ է, անձրեւից հետո մաքուր օդն ու ալեկոծ օվկիանոսն անմոռանալի զգացմունքներն ապահովում են: IMG_8605 Զբոսաշրջիկների մի մեծ մասն այստեղ 60-ից բարձր տարիքի մարդիկ են (ասում են, որ զբոսաշրջության թեժ շրջաններում պատկերը փոխվում է), գերակշռում են գերմանացիները: Ի դեպ, տեղացիների խոսքերով, շատ գերմանացի կանայք ամուսնանում են սենհալ տղամարդկանց հետ ու մշտական բնակություն հաստատում Շրի Լանկայում: Մշտական բնակություն էր այստեղ հաստատել նաեւ մի բելգիացի պապիկ, նրա հետ ծանոթացանք սրճարանում: Ասաց, որ ընտրել է Շրի Լանկան, քանի որ ապրուստն այստեղ մատչելի է: Նա էժան տուն է վարձել, ուտում է, խմում է ու զվարճանում: Պապիկն, ի դեպ, համասեռական էր, բայց ավանդապահ ժողովուրդը նրան հանդուրժում էր՝ քաղաքավարությունից ու հյուրընկալությունից դրդված: Այս կղզու բնակիչները չափազանց հյուրընկալ ու բարեկիրթ են: Չմոռանաք գնել թեյ. այդպիսի բույրով ու համով թեյ դժվար թե այլ տեղերում գտնեք: 10 Շրի Լանկայի բնակչության 70 %-ը սինհալներ են, պաշտոնական լեզուն սինհալերենն է: Այստեղ սակայն բնակչությունը, հատկապես զբոսաշրջիկների հետ աշխատող  մարդիկ, լիարժեք տիրապետում են լեզուների՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն: Հայ զբոսաշրջիկների օգնությամբ՝ որոշ տեղացիներ խոսում են նաեւ հայերեն: 3 Կենցաղն այստեղ շատ հասարակ է,  բնակչության մեծ մասը ապրում է խրճիթներում, իրենց օրվա հացը վաստակում են հողագործության շնորհիվ:  Շրի Լանկան գյուղատնտեսական երկիր է. հիմնական ճյուղը թեյի մշակությունն է։  Մշակում են նաև կաուչուկատու բույսեր, կոկոսյան արմավենի,  բրինձ,  եգիպտացորեն,  բատատ,  մանիոկ,  համեմունքներ,  արքայախնձոր,  ադամաթուզ (բանան)։  IMG_7756 IMG_7754 Շատ խոր գյուղերում, որտեղ չկան  կենցաղային հարմարություններ,  անգամ պահպանվել են լվացք անելու հնագույն մեթոդները, կեղտոտ գետերում: 11 Չնայած բարքերին ու խիստ ավանդապահ հայացքներին՝ այստեղ իսկական կրոնական ազատություն է. մարդիկ հասուն տարիքում են ընտրում  իրենց կրոնը, հնարավոր է նաեւ, որ ընտանիքի անդամները տարբեր կրոնների  դավանեն, ամեն քայլափոխի տարբեր սրբավայրեր են, անգամ հյուրանոցներում բոլոր կրոնների ներկայացուցիչների համար աղոթատեղիներ կան (տես՝ գլխավոր նկարը): Շրի Լանկայում չափազանց աչքի զարնող է տղամարդկանց ու կանանց տարբերությունները: Տղամարդիկ հիմնականում կոկիկ հագնված, մաքուր, խնամված ու մարզված էին: Ի տարբերություն նրանց, կանայք պակաս գրավիչ են,  մեծ մասը չէր հետեւում անգամ հիգիենայի տարրական կանոններին: 5 Սնունդը Շրի Լանկայում բավական մատչելի է։ Եթե հյուրանոցի սննդից չես օգտվում, ապա կարող ես մոտակա սրճարաններում շատ մատչելի գնով համտեսել բազմազան կերակուրներ: Խորհուրդ կտանք ուտել ծովամթերք: Տեսականին այնքան մեծ է, որ հնարավոր է ամեն անգամ համտեսել տարբեր կերակրատեսակներ: Չմոռանաք համտեսել շնաձկան միս, այն շատ հետաքրքիր համ ունի: Շրի Լանկայում իրենց շատ լավ կզգան նաեւ հնդկական խոհանոցի սիրահարները: Այստեղ նույնպես հնդկական  քարրի  համեմունքը խոհանոցի անբաժան մասն է: Անպայման պետք է փորձել Դհալլ կոչվող կերակրատեսակը, որն, ի դեպ, համարվում է աշխարհում ամենատարածված կերակրատեսակներից մեկը, այն մի քանի ասիական երկրի ազգային կերակուրն է: Շրի Լանկայում պետք է պարտադիր համտեսել նաեւ բրինձ, հատկապես կոկոսի կաթով պատրաստած: Դրա նուրբ համը դուք երկար ժամանակ չեք մոռանա: IMG_0090 Սենհալները բնատուր առեւտրականներ են, նրանց հետ շատ հեշտ է առեւտուր անել ու մի լավ գին սակարկել: Ցանկացած ապրանք գնելիս միանգամից մի համաձայնվեք ասված գնին, երկար բանակցություններից հետո այն կարող եք գնել կրկնակի կամ եռակի էժան: IMG_7745 Էկզոտիկ այս կղզում հանգստանալիս չմոռանաք նաեւ մերսման մասին: Այն երկար ժամանակ ձեզ թարմության ու երիտասարդության զգացում կտա: 8     Շարունակելի Մարիաննա Գալստյան Շրի Լանկա-Հայաստան