Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Պաշտոնական վիճակագրության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված են ոչ միայն Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժշտությամբ, այլ նաև ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական տարածաշրջանի երկրների համար սահմանված ստանդարտներին համապատասխանեցնելու խնդրով։
Հիմնական նպատակն է՝ ապահովել, որպեսզի պաշտոնական վիճակագրություն արտադրողները տարածեն բարձր որակի վիճակագրական տվյալներ։