News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գերմանիան պետք է արագացնի այն օտարերկրացիների արտաքսման գործընթացը, որոնք երկրում մնալու իրավունք չունեն, եւ ներքին գործերի նախարարությունն այս նպատակով շուտով գործողությունների նոր ծրագիր կմշակի: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, կիրակի օրը Bild am Sonntag տված հարցազրույցում հայտարարել է Հորսթ Զեեհոֆերը, ով գալիք շաբաթվա ընթացքում կգլխավորի երկրի ՆԳՆ-ն:

«Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ես կհավաքեմ նախարարության եւ այլ ստորադաս գերատեսչությունների բոլոր աշխատակիցներին` ապաստան ստանալու դիմումների ուսումնասիրման արագացված ռազմավարության մշակման, ինչպես նաեւ ավելի հետեւողական արտաքսման համար: Արտաքսման դեպքեր պետք է զգալիորեն ավելի շատ լինեն: Մասնավորապես, մենք պետք է ավելի կոշտ կերպով գործենք հանցագործների եւ հնարավոր ահաբեկիչների նկատմամբ», - ասել է Զեեհոֆերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ