1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆոնսեկան խոսել է «Կալյարի»-ի դեմ խաղում Մխիթարյանի դերի կարևորության մասին  

Ֆոնսեկան խոսել է «Կալյարի»-ի դեմ խաղում Մխիթարյանի դերի կարևորության մասին

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի կարծիքով, Հենրիխ Մխիթարյանը կարևոր դեր է խաղացել «Կալյարի»-ի դեմ տարած հաղթանակում:

«Մխիթարյանը օր օրի լավացնում է իր խաղը և առավել կարևոր ֆուտբոլիստ է դառնում մեզ համար: Մխիթարյանը «Կալյարի»-ի հետ խաղում կարևոր դեր խաղաց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ֆոնսեկան:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Կալյարի»-ին: «Ռոմա»-ի ֆուտբոլիստներն ակտիվ էին սկսել հանդիպումը, սակայն առաջինը հանդիպման հաշիվը բացեց «Կալյարի»-ն: Գոլն իր ակտիվում գրանցեց Պեդրոն: Բայց «գայլերից» մեկ րոպե պահանջվեց կորցրածը ետ բերելու համար: 29-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Կալինիչը: Խաղակեսի վերջնամասում ստանալով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը` նույն Կալինիչը դարձավ դուբլի հեղինակ: Թիմերին երկրորդ կեսում հաջողվեց ևս երկու գնդակ խփել: «Ռոմա»-ից աչքի ընկան Կլյույվերտը և Մխիթարյանը, իսկ «Կալյարի»-ից` Պերեյրոն և Ժուաո Պեդրոն. «Կալյարի»- «Ռոմա»` 3:4: Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն 45 միավորով 5-րդ տեղում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]