Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սա դիվերսիա է․ նախկին ուժերի խուճապն իրենց մատնում է․ Արման Մուսինյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

-Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարել է. «Հայաստանի նախագահը անձեռնմխելի է, և այն նորմը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ տեղին չէ.  հիմնավոր կասկածը բացակայում է։ Սահմանադրական կարգ տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից»: Ինչո՞ւ այսօր և այսպիսի տոնայնությամբ, ի՞նչ եք կարծում:

-Ընդհանրապես այս պլանավորված, կազմակերպված, քարոզչական ստի և կեղծիքի վրա հիմնված դիվերսիան արդեն տևական ժամանակ է, որ հասարակական-քաղաքական շրջանակներում ներարկվում է այն մարդկանց կողմից, ովքեր հեղափոխությունից հետո հասկանալով, որ իրենց հանցանքներն արդեն բացահայտվում են, ստիպված ամեն հնարավոր ստի և կեղծիքի գնով փորձում են խուսափել պատասխանատվությունից: Ձեր նշած անձը, որպես փաստաբան, սպասարկում է և նաև արդեն քաղաքական հայտարարություններ է անում: Այս ամբողջը նույն տրամաբանության մեջ է:

-Ընդդեմ ո՞ւմ:

-Մեծ հաշվով՝ նպատակը հետևյալն է. իրենք կատարել են ծանրագույն հանցանք պետության և ժողովրդի նկատմամբ, մտածել են, որ անպատիժ են մնալու, վայելելու են իրենց հանգիստը և ժողովրդից կեղեքված հարստությունն ու ունեցվածքը: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, իշխանափոխություն, և նոր իշխանությունը խնդիր է դրել բացահայտել Մարտի 1-ի ծանրագույն  հանցագործությունը, և նրանք նպատակ ունեն ամեն գնով պլստալ արդարադատությունից, դրա համար իրենք պատրաստ են մեղադրել ինձ, Ձեզ, Աստծուն, աշխարհի բոլոր ուժերին, միայն թե իրենց վրայից դա կարողանան գցել: Քանի որ 2008թ. նախագահի թեկնածուն Տեր-Պետրոսյանն է եղել, բնականաբար հիմնական թիրախը պետք է նա դառնար և այն իշխանությունը, որն այսօր փորձում է բացահայտել Մարտի 1-ը: Այս առումով զարմանալու բան չկա: Ավելին ասեմ՝ այդ խուճապը, որ տիրում է իրենց մոտ, իրենց մատնում է, և այն մտքերը, որ հնչեցնում են, ցույց է տալիս, թե ինչքանով են անպատրաստ իրենց իսկ պաշտպանությանը, որովհետև այն փաստարկները, որ բերում են, ուղղակի ծիծաղելի են և միայն խղճահարություն են հարուցում:

– Մի նորություն նկատեմ. Մարտի 1-ի գործի օբյեկտիվության վերաբերյալ վերջերս կասկածներ սկսեցին հնչել նաև Արցախից, սա ի՞նչ միտում է:

– Կարծում եմ՝ հարցն իրենց պետք է տալ, կարծում եմ, որ շատ աննպատակահարմար է և սխալ, որ Արցախի իշխանության ներկայացուցիչները նման դիրքորոշումներ են հայտնում, որովհետև մեկ երկրի պաշտոնական ներկայացուցիչները փորձում են կասկածներ հայտնել երկրորդ երկրի արդարադատության և իրավապահ համակարգի գործունեության նկատմամբ, ինչը տեղին չէ. սա իմ կարծիքն է, բայց թե դա որքանով է տեղավորվում այսօրվա հարաբերությունների մեջ, այդ հարցին, կարծում եմ, պիտի ուշադրություն դարձնեն նաև իշխանությունները:

– Իսկ միգուցե մարդկայնորեն պաշտպանում են իրենց մարտական ընկերներին, ովքեր հայտնվել են այս թնջուկում:

– Նախ՝ որքանով ես լսել եմ, ինձ մոտ տպավորություն էր, որ նման կարծիք հայտնող մարդիկ ուղղակի տեղյակ չեն գործի մանրամասներին, որովհետև եթե տեղյակ լինեին և նույնիսկ մարտական ընկերներ լինեին, չեմ պատկերացնում մի մարդ, որը այդ մեղադրանքների պարագայում և ապացույցների բեռի տակ նման բան կասեր: Եթե մարդկայնորեն է, հասկանում եմ, բայց պաշտոնական ներկայացուցիչները նաև կաշկանդված են իրենց պաշտոնական գործունեությամբ: Որևէ պաշտոնյա չի կարող իր խելքի ուզածն անել, որովհետև կաշկանդված է իր կարգավիճակով և գործառույթներով:

– Օրինակ՝ Սեյրան Օհանյանը ստիպված եղավ 0038 հրամանից որոշ պարզաբանումներ անել, սա պարզ ինքնապաշտպանությո՞ւն է, թե՞ այլ տիրույթում պետք է դիտարկենք:

– Գիտենք՝ Ս. Օհանյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել, և նա էլ պիտի փորձի պաշտպանվել, բայց այդ հրամանը և մեղադրանքը, ըստ իս, այնքան հիմնավոր է, որ այդ արդարացումները հեռու տանող դրական հետևանքներ իրենց համար չեն կարող ունենալ:

– Բանը հասել է նրան, որ անգամ վիճելի է դարձել, թե բանակը Մարտի 1-ի իրադարձություններին ներքաշված է եղել, թե ոչ: Հիմա դիսկուրսը դրա շուրջ է:

– Դիսկուրս չկա, կա փորձ՝ ստով, կեղծիքով, մանիպուլյացիայով խեղաթյուրել ակնհայտ փաստերը և փորձել խուսափել, փախչել պատասխանատվությունից… Այստեղ կան փաստեր, որոնց վերաբերյալ չեն կարող տարբեր մոտեցումներ լինել, փաստերն իրենք խոսում են իրենց մասին: Եվ փորձել վիճելի սարքել անվիճելին, փորձել անհասկանալի դարձնել պարզը և հասկանալին, անում են միայն նրանք, ովքեր շահագրգռված չեն անվիճելիի, ճշմարիտի և հասկանալիի հաղթանակով:

– Տեղեկատվական այս փոթորիկն ում էր ձեռնտու, այն էլ իրարամերժ ֆիլմերի զգայական ֆոնին:

– Շատ պարզ է, որ ձեռնտու է նրանց, ովքեր շահագրգռված չեն Մարտի 1-ի գործի բացահայտմամբ, և ովքեր շահագրգռված չեն Հայաստանում ժողովրդավարության հաստատմամբ, որովհետև Մարտի 1-ի չբացահայտումը Հայաստանին չի թողնելու դառնալ ժողովրդավարական երկիր: Եվ այն ուժերը, որոնք այս հարձակումն սկսել են, ունեն այդ հստակ նպատակը, և դա բացառապես անձնական մոտիվացիա ունի. իրենք ուզում են խուսափել այդ ոճրագործության համար պատասխանատվություն կրելուց…

– Հարցերի հարցը մնում է այն, թե ով է կրակել և ում հրամանով:

– Պատասխանը մեկն է, չէր կարող կրակել այլ մեկը, քան իշխանության կողմից գործադրված իրավապահ համակարգը. իրավապահ համակարգը չէր կարող հրաման ստանալ այլ մարդուց, քան երկրի բարձրագույն ղեկավարությունն է… Դատարանում հրամանը կբացվի, և բոլորը կտեսնեն, ո՞ւր են փախչելու: Եվ եթե նման հրաման չի տրվել, և ինչ-որ մարդիկ կրակել են, այդ դեպքում ինչու այդ մարդիկ չեն պատժվել, ինչու ոչինչ չի արվել, որ այդ  մարդիկ բացահայտվեն… Ստով երկար ճանապարհ չեն կարող գնալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում