News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննելու համար հրավիրված նիստը հետաձգվել է. այն կկայանա հուլիսի 27-ին ժամը 11-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Սահակյանը վստահեցնում է՝ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա դատարան: «Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա, ուղղակի հարկավոր է պատշաճ կերպով ծանուցել: Նա չի ստացել ծանուցագիր: Մեզանից ոչ ոք չի կասկածում, որ նա կներկայանա, եւ վաղը դուք դրանում կհամոզվեք»,- նշեց նա:

Փաստաբան կարծիքով՝ սա ՀՔԾ-ի կողմից է արվում: «Նա իր համար պրոբլեմ չի ստեղծի: Սա ուղղակի աշխատանք է, որ կատարվում է Հատուկ քննչական ծառայության կողմից, որպեսզի անպայման ապացուցի, որ Քոչարյանը խուսափում է ներկայանալ դատարան: Մենք համոզված ենք, որ պարոն Քոչարյանը չի խուսափում ներկայանալ դատարան: Նա այն մարդը չի, որ խուսափի, եւ երկրորդ, եթե խուսափելու լիներ, չէր վերադառնա, կապրեր արտերկրում»,- հավելեց Ռուբեն Սահակյանը:

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Հուլիսի 26-ին ՀՔԾ-ում հարցաքննվել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի կայազորի պետն էր: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ Արմեն Գեւորգյանը, որը 2008 թվականին զբաղեցնում էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ