Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Ի՞նչ դավաճանության ու Ղարաբաղ հանձնելու մասին է խոսքը, երբ քո վարչապետը հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, տեղի է ունենում Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը, Հայաստան այցելությունից հետո նրանք եղան նաև Արցախում, կմեկնեն նաև Ադրբեջան։ Վերջին շրջանի լարված հռետորաբանության ֆոնին ինչքանո՞վ է կարևոր այս այցելությունը։

-Լավ է, որ Մինսկի խմբի համանախագահները գնում են Արցախ, ու այդ գործընթացը շարունակական է։ Բայց անկեղծ պետք է ասել՝ բանակցային որևէ գործընթաց չկա ու դժվար է ասել, թե այդ այցելությունները կարո՞ղ են որևէ արդյունք տալ, թե՞ ոչ։ Չկա ո՛չ բանակցային գործընթաց, ո՛չ էլ լուրջ քայլեր Ադրբեջանի կողմից՝ բացի կոշտ հայտարարություններից։

Այո՛, ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է կապ ստեղծել, հանդիպել, ինչ-որ մթնոլորտ ստեղծել, բայց ես ոչ մի դրական հեռանկար դեռ չեմ տեսնում։

-Որովհետև հակառակորդն ավելի շատ ռազմակա՞ն ճանապարհով խնդրի լուծման կողմնակից է։

-Ես կասեի այդպես. այն հայտարարությունները, որոնք արվում են Ալիևի կողմից՝ թե՛ Ղարաբաղի, թե՛ մյուս թեմաների շուրջ, օրինակ՝ Աշգաբադում Նժդեհի մասին, մեզ լավատեսության հույս չեն ներշնչում։ Ցանկացած հարթակում հակահայկական, հակաարցախյան հայտարարությունները լավատեսության ոչ մի առիթ չեն տալիս։Ես նույնիսկ հնարավորություն չեմ տեսնում վերսկսել բանակցային պրոցեսը։ Երկրորդը՝ պարզ է, Մինսկի խումբը բավականին բարդ իրավիճակում է, ուզում են ինչ-որ երկխոսություն վերականգնել, լավ է, որ շարունակում են գնալ Ղարաբաղ, բայց ես այդ լավատեսության հիմքերը չունեմ՝ ո՛չ բանակցային պրոցեսը կվերականգնվի, ո՛չ էլ ինչ-որ լուրջ պրոցես կլինի Ղարաբաղի շուրջ։ Դժվար է նաև ասել՝ արդյոք կհամարձակվի Ադրբեջանը գնալ ինչ-որ ռազմական լուծման, չեմ կարծում, որ հիմա կհամարձակվեն։ Թուրքիան համարձակվեց Սիրիայի դեմ նման քայլ անել, հիմա լրջագույն ճնշման տակ է, ամերիկացիները լրջագույն սանկցիաներ են կիրառել, Եվրամիության անդամ երկրները հայտարարում են, որ դադարեցնում են զենք մատակարարել Թուրքիային։ Հիմա ադրբեջանցիք կմտածեն՝ եթե հզոր Թուրքիան է ճնշման տակ, ինչ կլինի իրենց հետ։ Դա է պատճառը, որ ես ակտիվ պրոցեսներ չեմ կանխատեսում։ Մինսկի խումբն էլ պետք է իր գործը կատարի, այցելի, փորձի հանդիպումներ կազմակերպել։

-Բակո Սահակյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը միայն այս կոնտեքստո՞ւմ է, թե՞ նաև վերջերս Արցախի նախկին պաշտոնյաների կողմից հնչող կոշտ հայտարարությունների համատեքստում։

Նախ՝ ես շատ դրական եմ համարում, որ հանդիպեցին, քանի որ իրոք կան մարդիկ, ովքեր ուզում են սրել այդ հարաբերությունները։ Մեծ հաշվով, չեմ հասկանում, թե նպատակները որն են, բայց որ ակնհայտ սրման փորձ է՝ հստակ է։ Այդ հանդիպման ընթացքում ավելի շատ խոսվել է վերջին պրոցեսների մասին, քան Ղարաբաղյան հակամարտության։

-Վիտալի Բալասանյանի կողմից հնչեցրած մեղադրանքների շարքում է նաև այն հանգամանքը, իբրև Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի գիծն է շարունակում։

-Միայն մեկ բան կարող եմ ասել՝ հայ ժողովուրդն ունի շատ բարձր մակարդակի հումորի զգացում։ Պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը Համահայկական խաղերի մեկնարկին Արցախում հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, ու վերջ», ու դրանից հետո նման հայտարարություն է արվում։ Այս ամենից հետո մեղադրել, որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի գիծն է տանում կամ ուզում է Արցախը հանձնել, դավաճանել՝ իրոք պետք է շատ լուրջ հումորի զգացում ունենալ։ Հասկացանք՝ քննադատում եք, բայց կպեք այն տեղերին, որտեղ իրոք սխալ է արվել, բայց այստեղ ո՞րն է սխալը, դրանից ավելի էլ ի՞նչ ասել, որ հասկանալի լինի, որ ոչ մի զիջման չի գնա, վերադարձ այլ տարբերակների էլ չի լինի։ «Արցախը Հայաստան է, ու վերջ»՝ նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքներին վերադարձ չի լինելու, էլ ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի կոնցեպտի մասին է խոսքը։ Այո՛, Մադրիդյան սկզբունքները 2006-ից էին, ուղղակիորեն չի կապվում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց այստեղ ուղղակիորեն հենց այդ զիջումների մասին է խոսքը։Անիմաստ է այդ մասին խոսել, երբ քո վարչապետը հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է, ու վերջ», ես այդ պատճառով էլ հումորի ժանրից կորակեմ նմանատիպ հայտարարությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում