Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու եւ Վայոց ձորի մարզերը նոր մարզպետներ կունենան։ Հայաստանի կառավարությյունը հոկտեմբերի 10-ին կայանալիք նիստում քննարկելու է այդ մարզերում մարզպետներ նշանակելու հարցը։
Մասնավորապես, առաջարկվել է Գեղարքունիքի մարզպետ նշանակել բնապահպանության ներկայիս փոխնախարար Գնել Սանոսյանին։ Վայոց ձորի մարզպետ կդառնա Տրդատ Սարգսյանը, որը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի 4-րդ համարն էր։
Իսկ Լոռու մարզպետ կդառնա փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Վերջինս հայտնի դարձավ նրանով, որ նախկին ԲՀԿ-ական մարզպետի հետ խնդիրներ էր ունեցել, եւ դիմել էր ոստիկանություն՝ մարզպետարանի մոտ սխալ կայանված ծառայողական մեքենայի վարորդին տուգանելու համար։