Բաժիններ՝

Նոր iPhone-ները, ապագայի սմարթֆոնը և PUBG Lite-ը. Շաբաթվա ինսայդները

Շաբաթը սկսվում է մի շարք տեխնոլոգիական նորություններով: Ներկայացնում ենք շաբաթվա ամենահետաքրքիր տեխնոլոգիական արտահոսքերը, լուրերը և հայտարարությունները:

Նոր iPhone-ների առաջին մանրամասները

Երկար ժամանակ է, ինչ անցել են  այն օրերը, երբ հանրությունը մինչև վերջին օրը ոչինչ չգիտեր  Apple-ի նոր  սարքերի մասին: Այժմ ապագա iPhone-ների մասին  արտահոսք լինում է գրեթե ամեն շաբաթ: Նոր սմարթֆոնների դիզայնը և հիմնական տեխնիկական բնութագրերն այլևս գաղտնի չեն:

Այնուամենայնիվ, այնքան մանրամասն տեսանյութ, որը ներկայացրել է  հայտնի ինսայդեր Մարկ Բրաունլին (Marques Brownlee), դեռևս չի եղել: Իրականում սա Apple-ի բոլոր երեք նոր ապրանքատեսակների մանրակրկիտ վերլուծությունն է` iPhone X2, iPhone X Plus, iPhone 2018, ինչպես նաև դրանցից առաջ թողարկված iPhone X:

Կարդացեք նաև

Տեսանյութը տալիս է նոր սմարթֆոնների մասին շատ հարցերի պատասխաններ և ստիպում է մտածել, թե արդյո՞ք արժի գումար խնայել նոր սարքերի համար:

Teclast F5-ը կդառնա Lenovo Yoga  նոութբուքերի էժան փոխարինողը

Lenovo ընկերությունը ներկայացրել է  նոութբուք-տրանսֆորմերների նոր ձևաչափ, որի կափարիչը կարող է բացվել 360 աստիճան: Այսպիսով, նոութբուքը դառնում է հարմար պլանշետ:

Teclast F5-ը կարող է դառնալ Lenovo-ի արտադրանքի էժան այլընտրանքը: Այն ունի բարակ մետաղյա կորպուս, սենսորային էկրան, ակտիվ ստիլուս (էլեկտրոնային գրիչ):  Սարքը ունի 11.6 դյույմ անկյունագծով Full HD էկրան, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն: Որպես օպերացիոն համակարգ՝ օգտագործվում  է Windows 10-ը:

OPPO F9-ը ցույց է տալիս, թե ինչպիսին է լինելու ապագայի սմարթֆոնը

OPPO F9-ը միջին  սմարթֆոն է, որը փոխարինում է OPPO F7-ին: Տեխնիկական տեսանկյունից ոչ մի արտառոց բան չկա՝ MediaTek Helio P60 պրոցեսոր, 4 կամ 6 Գբ օպերատիվ հիշողություն և 64 Գբ հիշողություն:Մարտկոցի թողունակությունը 3,500 մԱ է, սարքն ունի նաև երկակի հիմնական տեսախցիկ և մատնահետքերի ստանդարտ սկաներ:

Բայց OPPO F9-ի արտաքին տեսքը շատ հետաքրքիր է: Նախևառաջ, աչքի է ընկնում դիսփլեյի վերևի մասի կտրվածքը, որտեղ տեղադրված է դիմացի տեսախցիկը: Տպավորիչ են նաև շատ բարակ կողմնակի շրջանակները: Սմարթֆոնի 90.8%-ը կազմում է  դիսփլեյը:

Մասնագետները հույս են հայտնում,  որ Չինաստանում սմարթֆոն արտադրողները շուտով կկրկնօրինակեն ոչ թե միայն iPhone X-ը, այլև  անցում կկատարեն OPPO F9-ին. այն ավելի հետաքրքիր է թվում:

OPPO F9-ի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա օգոստոսի 21-ին: Այդ օրը հստակ հայտնի կդառնա սմարթֆոնի գինը և այն երկրների ցանկը, որտեղ վաճառվելու է հեռախոսը:

Այլ նորություններ՝

  • Աուդիո և վիդեո սարքավորումների եվրոպական ամսագրերի ասոցիացիան (EISA) Huawei P20 Pro-ն ճանաչել է տարվա լավագույն սմարթֆոն:
  • Google-ը ներկայացրեց Android 9 Pie (Go)-ն՝ բյուջետային սմարթֆոնների համար:
  • Google Play խանութում հայտնվել է PUBG Lite-ը՝ հատուկ թույլ և բյուջետային սմարթֆոնների համար:
  • Google-ը մշակում է նոր ծրագիր՝Google Coach, որը կփոխարինի մարզչին, բժշկին և դիետոլոգին:
  • Google-ը այս տարի թողարկելու է իր սեփական «խելացի» էկրանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս