News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունների լույսի ներքո Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակն անընդունելի է համարել: Այս մասին Սպիտակ տան Վարդագույն այգում ապրիլի 30-ին Նիգերիայի առաջնորդ Մուհամմադ Բուխարիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը:

Նա չի մանրամասնել՝ արդյոք ԱՄՆ-ն դուրս կգա ԳՀՀԾ-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «7 տարի անց այդ գործարքի ժամկետը կլրանա, եւ Իրանն առաջ գնալու եւ միջուկային զենք ստեղծելու  իրավունք կունենա: Դա անընդունելի է», - ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանհայուն Իրանին միջուկային զենքի արխիվները թաքցնելու մեջ էր մեղադրել:

Իրանի հետ միջուկային գործարքը հիմնված է ստի եւ խաբեության վրա. Նեթանյահու

Իսրայելը կիսվել է ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային նախագծի մասին բացահայտած տեղեկություններով. Նեթանհայու

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ