×


Անահիտ Շահբազյանի ընտանիքի եռատոնը եւ դստեր ընտրությունը

Անահիտ Շահբազյանի ընտանիքը երեկ նշելու 3 առիթ է ունեցել: Երգչուհին տոնել է ծննդյան 34-ամյակը, նաեւ դստեր՝ Նարեի 8 ամսականի օրն է եղել, եւ կազմակերպել են նրա ատամհատիկի արարողությունը: Անահիտը խնջույքի լուսանկարներն ու մանրամասները վստահել է BRAVO.am-ին:

«Մեր տան բակում եռատոն կազմակերպեցինք՝ շեշտը դնելով նրա ատամհատիկի արարողության վրա: Նշել ենք միայն ընտանիքի անդամներով եւ մի քանի հարազատներով. նրանք այս ամբողջ ընթացքում ինքնամեկուսացել էին եւ հաստատ վարակակիր չէին: Բոլորին շատ կարոտել էինք: Փոքրիկ խնջույքի ժամանակ կարողացանք կարոտներս առնել եւ ուրախանալ միասին»,-պատմել է երգչուհին:

Անահիտ Շահբազյանը՝ դստեր հետ


8 ամսական Նարեն երկու փոքրիկ ատամիկ ունի, իսկ ատամհատիկի արարողության ընթացքում շատ արագ է կայացրել իր որոշումը.«Վախենում էի, որ մեր մասնագիտություններին մոտ մի բան կընտրի, եւ ինձ շոկի ենթարկելով՝ ընտրեց «արվեստաբան» գրությամբ թղթիկը»,-ասել է Անահիտը եւ նշել, որ ավանդույթին հետեւելով, հատուկ մաղթանքներով, քաղցրավենքով արարողություն են արել:

Մասնագիտության ընտրության հարցում Նարեին չեն ուղղորդելու.«Մեծանա, հոգեկերտվածքից պարզ կդառնա՝ ինչ մասնագետ կդառնա: Բնականաբար, իր կամքով կընտրի: Պարզ է՝ կուղղորդենք, խորհուրդներ կտանք, բայց ինքն է որոշելու: Ես դստերս պատկերացնում եմ որպես բարի, կայացած, երջանիկ, բարեգործ մարդ: Նա լույս է բերել մեր կյանք եւ պետք է այն տարածի ամբողջ աշխարհում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Շահբազյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին