Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԱՆ ՔԿԾ պետը և Լիտվայի արդարադատության նախարարը քննարկել են ՔԿ համակարգերի աշխատանքները

ՀՀ ԱՆ ՔԿԾ պետը և Լիտվայի արդարադատության նախարարը քննարկել են ՔԿ 
համակարգերի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչիուսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների քրեակատարողական համակարգերում իրականացվող աշխատանքները, քրեական պատիժների կատարման ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման նպատակով իրականացվող միջոցառումները: Առանձնահատուկ կարևորել են արգելված իրերի, մասնավորապես բջջային հեռախոսների դեմ տարվող պայքարի մեթոդները, դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու նպատակով մասնավոր հատվածի ներգրավման և աշխատատեղերի ստեղծման հարցերը:

Կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն համագործակցության հետագա խորացման, փոխադարձ այցելությունների կազմակերպման, ինչպես նաև արդյունավետ փորձի փոխանակման վերաբերյալ:

Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչիուսը ծառայության պետ Արթուր Գոյունյանին շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակով կազմակերպված ընդունելության և փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամության համար՝ հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի հասնել տեսանելի արդյունքների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]