Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է 44-օրյայում Թուրքիայի հետախուզության ակտիվ դերի մասին

Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է 44-օրյայում Թուրքիայի հետախուզության ակտիվ դերի մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, նոյեմբերի 26-ին ամփոփելով պետական հաստատությունների տարեկան աշխատանքը, հայտարարել է, որ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ակտիվ դերակատարություն է ունեցել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում, հայտնում է Nordic Monitor-ը։

«Շատ տարածաշրջաններում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը և Աֆղանստանը, կազմակերպությունը կարևոր աշխատանք է կատարել՝ պաշտպանելով ազգային շահերը և տեղում հավասարակշռություն ձևավորելով հօգուտ մեր երկրի՝ մեր պետական քաղաքականությանը համապատասխան։

Թուրքիան ոչ միայն ահաբեկչական կազմակերպությունների դեմ է հաջող գործողություններ ծավալել, այլև հասել է բազմաթիվ հաջողությունների՝ սկսած «Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի» ավարտից մինչև Լիբիայում խռովարարների դեմ լեգիտիմության համար պայքարը»,-ասել է Օթքայը։

Ինչպես նշում է Nordic Monitor-ը, գաղտնիք չէ, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ռազմական առումով, սակայն մինչ օրս պաշտոնական խոստովանություն պատերազմի ժամանակ թուրքական հետախուզության մասնակցության մասին չէր եղել։ Հակառակը` համառորեն ժխտում էին MIT-ի մասնակցությունը ռազմական գործողություններին, գլխավորապես այն մեղադրանքների պատճառով, որ MIT-ը Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող ջիհադիստ գրոհայիններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ, չնայած հայկական կողմի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարություններին և ապացույցներին։

Նշվում է նաև, որ հայկական սփյուռքի կազմակերպությունները շարունակում են հետաքննել, թե MIT-ի որ գործակալներն են ներգրավված եղել 2020թ․ հակամարտության մեջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարան բողոք ներկայացնելու նպատակով:

Ավելի վաղ Nordic Monitor-ը հայտնել էր, որ MİT-ը գրեթե կես մլրդ թուրքական լիրա է ծախսել 2020թ․ գաղտնի գործողությունների վրա։ Ըստ Հաշվիչ պալատի 2021-ի օգոստոսի հաշվետվության, MİT-ը 495.4 մլն թուրքական լիրա է ծախսել «գաղտնի ծառայությունների կարիքների» համար։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---