News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը, որն ուղղված է հայկական ճարտարապետական-մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացմանը, նոր չէ։ Այս մասին հայտնել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Իշխանաց կղզիների «բարեկարգման» հետ կապված իրավիճակը։

Փորձագետը նշել է, որ Իշխանաց կղզիների հետ կապված ծրագրին մանրակրկիտ ծանոթ չէ ու իր տեսակետն ավելի որոշակիորեն կարտահայտի ծանոթացումից հետո։ «Սակայն հայկական հետքերի հետեւողական ոչնչացմանն ուղղված քաղաքականությունը «ամենեւին էլ նոր չէ»,- նկատել է փորձագետը։ Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ  Իշխանաց կղզիները, լինելով թուրքական վերնախավի հանգստավայրը, միաժամանակ եղել են ազգային փոքրամասնությունների՝ առաջին հերթին հայերի ու թուրքերի կոմպակտ բնակության վայր, համայնքներն ունեն սեփականություն, կան մշակութային ժառանգականության բազմաթիվ  հուշարձաններ։

«Կարելի է զուգահեռներ տանել Մուշում տեղի ունեցածի հետ, որտեղ բուլդոզերով քանդել էին հին տները։ Կարելի է իհարկե պնդել, որ այդ տները շատ հին ու լքված էին ու քաղաքի համար նախընտրելի է բարեկարգել թղամասերը ։Բայց մյուս կողմից էլ բարեկարգման ծրագիրը կարելի է այնպես իրականացնել, որպեսզի հին ճակատամասերը պահպանվեն։ Թուրքիայի իշխանությունները, հակառակը, գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի ջնջեն հայկական ժառանգությունը»,- նշել է փորձագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ