Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին
19:03, 9 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի մինչև 2050թ. զարգացման ռազմավարության և ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու առաջնահերթությունները:Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի՝ երկրի հետ համագործակցության շրջանակը և նախատեսվող նոր ծրագրերի ուղղությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոկտեմբերին կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի աշնանային հանդիպումներին, որոնց մասնակցելու է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում