Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ավելի հաճախ կգա Հայաստան. Փաշինյանը համատեղ լուսանկար է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին: Նրանք զրույց են ունեցել՝ Քիմի այցի ու նպատակների մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն հանդիպման ավարտին համատեղ լուսանկար է հրապարակել՝ մակագրությամբ. «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»:
Քիմ Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: Քույրերն այցելել են նաև Ծիծեռնակաբերդ: Քարդաշյանը եղել է նաև Գառնու հեթանոսական տաճարում: Քույրերին ընդունել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում