422.01
4.22
388.59
+10
Եղանակը Երևանում
Հայ

Լավրով. ՌԴ–ն ակնկալում է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններ ՀՀ–ում կառավարության ձևավորումից հետո

12:43
15 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանն ակնկալում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կվերսկսեն ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները, երբ Երևանում ձևավորվի կառավարությունը` վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա։ 

Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։ 

«Նախօրեին ես երկար և մանրամասն զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք զգացինք, որ անկեղծ տրամադրված է վերսկսել բանակցությունները` կառուցողական լուծում փնտրելու նպատակով», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Загружается новость ... "Лево"

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստան, որպես երկիր, որը Ադրբեջանի և Հայաստանի մտերիմ գործընկերն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահն է, կանի ամեն ինչ, որպեսզի ստեղծի անհրաժեշտ պայմաններ փոխզիջման հասնելու համար։ 

Լավրովը հիշեցրել է, որ ավելի վաղ արդեն կայացել են շփումներ երկու երկրների առաջնորդների և ԱԳ նախարարների միջև, սակայն դրանք տեղի են ունեցել մինչև Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները։ 

«Հիմա, երբ այդ փուլն արդեն հետևում է, պետք է ձևավորվի կառավարությունը, ինչից հետո, կարծում եմ, հայկական կողմը պատրաստ կլինի ադրբեջանցիների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին վերսհսկել բանակցային գործընթացը», – ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Twitter–ի իր էջում գրառում էր կատարել` նշելով, որ ԼՂ կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի անկեղծ ջանքերը։ 

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մեզ համար մնում է գլխավոր առաջնահերթություն։ Մենք կշարունակենք խաղաղ գործընթացն` ի շահ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության։ Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի անկեղծ ջանքերը», – նշել է Նիկոլ Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները