Ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ապօրինի գնդացիր կար
Մարտի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղուց, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու կասկածանքով, ոստիկանության Բազումի բաժին բերման են ենթարկել Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի 27-ամյա մի բնակչի: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զննությամբ նրա մեքենայի սրահից հայտնաբերվել է գնդացիր: Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ զենքը պատկանում է իրեն: Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է փորձաքննություն:Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: